25.01.2009 | 
Ուսանողական, Մշակույթ
ԵՊՀ-Ն ԱՌԱՋԻՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ԵՊՀ-Ն ԱՌԱՋԻՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Մոտավորապես 8 միլիոն ուսանողներ հունվարի 25-ին նշեցին իրենց «մասնագիտական» տոնը:

Տոնը, որ անվանում են «Татьянин день», նշվում է երկու դար շարունակ: 1755 թվականին` հունվարի 25-ին, կայսրուհի Ելիզավետա Պետրովնան ստորագրում է հրամանագիր Մոսկվայում Լոմոնոսովի անվան պետական համալսարան ստեղծելու վերաբերյալ: Այդ օրվանից սուրբ Տատյանան համարվում է ուսանողների օգնական:

 

Ի սկզբանե այս տոնը մեծ շուքով նշվում էր Մոսկվայում: Այսօր այն միջազգային հնչեղություն է ստացել, որն այս տարի առաջին անգամ նշվեց նաեւ Երեւանում: «Татьянин день» տոնի շրջանակում մայրաքաղաքի Մոսկվայի տանը տեղի ունեցած միջոցառումը նախաձեռնել էին Հայաստանում Մոսկվայի դեսպանատունը, Հայաստանի սպորտի եւ մշակույթի նախարարությունները, Միջմշակութային հետազոտությունների կենտրոնը, Ռուս հայրենակցական երիտասարդական կազմակերպությունը: Իսկ մասնակիցները Հայաստանի պետական եւ ոչ պետական 12 բուհերում սովորող հայ եւ արտերկրից ժամանած շնորհալի ուսանողներն էին:

 

Միջբուհական միջոցառումը մրցութային էր: Օրն առավել հիշարժան դարձնելու համար ուսանողները պատրաստել էին հետաքրքիր պարային, հումորային եւ երաժշտական համարներ, իսկ նրանց գնահատում էր կազմակերպիչների կողմից նախօրոք ընտրված ժյուրին: Երեւանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնը եւս հրավիրված էր ուսանողների միջազգային օրվան նվիրված տոնակատարությանը:

 

ԵՊՀ մշակույթի կենտրոնի պարային համույթը, անհատ երգիչները, երգչախումբն իրենց կատարումներով առավել բարձրացրին դահլիճում հավաքված ուսանողների տրամադրությունը: Ի դեպ, ԵՊՀ երգչախումբը միջազգային ուսանողության հիմներգը կատարելով, ազդարարեց միջբուհական միջոցառման բացում եւ ժյուրիի կողմից արժանացավ առաջին մրցանակին, կենտրոնի անհատ երգիչ Արծրուն Խանգելդյանը զբաղեցրեց երկրորդ պատվավոր հորիզոնականը, իսկ պարային համույթն ստացավ հատուկ մրցանակ` համարվելով միջոցառման ամենատպավորիչ պարային համարը ներկայացնողը:

 

«Ես շատ ուրախ եմ, որ Երեւանում եւս նշվում է դարերի պատմություն ունեցող այս տոնը: Նաեւ ոգեւորված եմ, քանի որ ԵՊՀ մշակույթի կենտրոնը մասնակցում է Մոսկվայի դեսպանատան կողմից կազմակերպված միջբուհական միջոցառմանը եւ ակտիվ մասնակցության համար արժանացել է շնորհակալագրի: Իսկ այս տոնի հիմնական գաղափարն է ուսանողական կյանքն առավել հետաքրքիր եւ բովանդակալից դարձնելը»,- ասում է ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար:
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին: