14.07.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ
ԵՊՀ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ
Երևանի պետական համալսարանը հայտարարում է 2021-2022 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելություն հեռակա ուսուցմամբ, անվճար և վճարովի հիմունքներով:

ԵՊՀ-ին հատկացվել է հեռակա ուսուցմամբ (անվճար) 9 տեղ (այդ թվում՝ 1 տեղ Արցախի Հանրապետության համար), վճարովի հիմունքով՝ 20 տեղ։

 

Անվճար և վճարովի հիմունքներով հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի տեղերի համար դիմումներն ընդունվում են սույն թվականի օգոստոսի 26-ից սեպտեմբերի 8-ը ներառյալ:

 

Կից ներկայացնում ենք ասպիրանտուրայի տեղերի բաշխվածությունը՝ ըստ մասնագիտությունների:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊՀ ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժին (Ա. Մանուկյան 1, hեռ.՝ (010) 555-531, (060) 710-188, (091) 527-391):

 

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն 6-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ՝ ԱՅՍ ՏԱՐԻ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻ ԿՈՉՈՒՄԸ ԿԻՍԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ իրականացվող քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի եզրափակչում ԵՊՀ-ի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանների թիմերը ճանաչվել են հաղթողներ։
ԵՊՀ-Ն ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԲՈՒՀԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ «U-MULTIRANK» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
«U-Multirank»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային 2021 թվականի ցուցակը, ըստ որի՝ ԵՊՀ-ն տարածաշրջանային 417 բուհերի շարքում բարելավել է իր դիրքերը։