29.05.2007 | 
Մշակույթ
ՄԵՆՔ` ՈՒՀԱ ՉԵՄՊԻՈՆ
ՄԵՆՔ` ՈՒՀԱ ՉԵՄՊԻՈՆ
Ուրախների եւ հնարամիտների ակումբի ուսանողական լիգայի եզրափակիչ փուլում հաղթեց ԵՊՀ թիմը:

Մայիսի 27-ին ուրախների եւ հնարամիտների ակումբի ուսանողական լիգայի եզրափակիչ փուլում ԵՊՀ թիմը մրցեց Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երեւանի պետական կոնսերվատորիայի, Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի եւ «Եվրասիա» համալսարանի թիմերի հետ:

Գրեթե բոլոր թիմերի ընտրած թեմաներն անցած խորհրդարանական ընտրություններն ու եվրոտեսիլն էին, ինչը բուռն ծիծաղ առաջացրեց հանդիսատեսի մոտ: Իսկ ժյուրիի անդամները վերջում մասնակիցներին խորհուրդ տվեցին քաղաքականությունը հումորում օգտագործել չափավոր:

ԵՊՀ թիմի վերջին ելույթն էապես տարբերվեց մյուս թիմերի ելույթներից: Համալսարանականների հետ բեմ բարձրացան Պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի զինծառայողները: Ուսանողական լիգայի եզրափակիչ փուլն ավարտվեց համալսարանականների ու զինվորների շարային քայլերթով:

Ժյուրիի անդամները դժգոհ էին այս փուլից, նրանց խոսքերով երկու կիսաեզրափակիչներին թիմերն ավելի լավ էին նախապատրաստվել, քան եզրափակչին: «Սկսեցինք շատ լավ, ավարտում ենք շատ վատ»,- նկատեց ժյուրիի նախագահ Աբրամ Բախչագուլյանը: Իսկ ժյուրիի անդամ, մշակույթի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Արթուր Պողոսյանը դա բացատրեց թիմերի` հաղթել ցանկանալու հուզմունքով: Եվ հավելեց, որ ԵՊՀ թիմը բեմական առումով ներկայանում էր շատ կազմակերպված:

«Աշխատանքն առանց արդյունք չմնաց»,- ասում է ԵՊՀ պրոռեկտոր Արսեն Քարամյանն ու հավաստիացնում, որ հաղթողին վայել քայլերով առաջ են շարժվելու:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: