16.10.2009 | 
Քաղաքականություն, Կրթություն
ԼԻՏՎԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ
ԼԻՏՎԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ
Հոկտեմբերի 14-18-ը Հայաստանում է Լիտվայի ակադեմիական պատվիրակությունը:

TEMPUS ազգային գրասենյակի նախաձեռնությամբ եւ Լիտվայի «Կրթական փոխանակումների աջակցության հիմնադրամ»-ի հովանավորությամբ Հայաստանում գտնվող Լիտվայի ակադեմիական պատվիրակությունն այսօր ԵՊՀ-ում էր:

 

Լիտվայի 7 տարբեր կրթական հաստատություններ ներկայացնող 9 պատվիրակները հանդիպեցին հայաստանյան բուհերի ներկայացուցիչների հետ: Հանդիպման մասնակիցներին ողջունեց Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիեդրիուս Ապուոկասը: «Կարծում եմ այս հանդիպումը, այսօրվա ձեռք բերված նոր ծանոթութություններն ու կապերը շատ օգտակար կլինեն: Ես հուսով եմ, որ այդ կապերը հետագայում կվերաճեն կրթության ոլորտի փորձի, ուսանողների եւ դասախոսների փոխանակման ծրագրերի համատեղ մասնակցության»,- ասաց դեսպանը:

 

ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը կարեւորեց նման հանդիպումների դերը հատկապես Հայաստանի նման նոր զարգացող երկրների համար, լիտվացի հյուրերին հակիրճ ներկայացրեց, թե Հայաստանն այսօր բարձրագույն կրթության զարգացման որ փուլում է, ինչ դժվարություններ ու ձեռքբերումներ ունի: TEMPUS ազգային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լանա Կարլովան նշեց, որ հանդիպման հիմնական նպատակն է ստեղծել պայմաններ, որպեսզի TEMPUS-ի շրջանակում երբեւէ չհամագործակցած երկու երկրների կրթական ոլորտների ներկայացուցիչները հնարավորություն ունենան ծանոթանալու միմյանց հետ, զրուցելու ընդհանուր խնդիրների եւ ծրագրերի մասին, գտնելու համագործակցության եզրեր:

 

Ըստ Լանա Կարլովայի այսօրինակ հանդիպումները անպայման ինչպես անհատական, այնպես էլ համալսարանական հետագա համագործակցության ստեղծման հնարավորություն կստեղծեն: Արտասահմանյան պատվիրակության անդամները առանձին ելույթներով ներկայացրին իրենց բուհերը եւ այն հիմնական նախասիրությունները, որոնց շրջանակում հնարավոր է համագործակցել հայաստանյան գործընկերների հետ: «Այսպիսի հանդիպումները խիստ կարեւոր են, որովհետեւ միշտ նոր համագործակցությունների հիմք են ստեղծում: Այս առումով երկու կողմն էլ վերցնելու եւ տալու շատ բան ունի:

 

Իսկ կրթության որակի ապահովման տեսանկյունից փորձի ու նոր տեխնոլոգիաների փոխանակումը պարտադիր նախապայման է»,- ասաց Ուտենայի քոլեջի տնօրեն Գինտաուտաս Բուզինսկասը: Պատվիրակության ելույթներին հաջորդեց կարճ հարց ու պատասխան: Միջոցառման վերջում երկու երկրների բուհերի ներկայացուցիչները անհատական հանդիպումների հնարավորություն ստացան:

Այլ նորություններ
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Ս․թ․ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը Վանաձորում կայացավ Համահայկական գիտաժողովը, որի կազմակերպիչներից էր Երևանի պետական համալսարանը։
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Երևանի պետական համալսարանի և «Fly one Armenia» («Ֆլայ ուան Արմենիա») ավիաընկերության միջև հաստատված համագործակցության շրջանակում տեղի ունեցավ հանդիպում երկու կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների միջև։