01.06.2011 | 
Կրթություն
ԱՎԱՐՏՎԵՑ ՈՉ ՖՈՐՄԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔԸ
ԱՎԱՐՏՎԵՑ ՈՉ ՖՈՐՄԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔԸ
ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված սեմինար-դասընթացների շարքի վերջին փուլը Ծաղկաձորում էր:

«Երիտասարդական մասնակցությունը եւ արդի աշխատաշուկայում ինտեգրմանը խթանող գործոնները» խորագրով ոչ ֆորմալ սեմինար-դասընթացների հերթական շարքը միտված էր նրան, որ ուսանողները դեռեւս ցածր կուրսից տեղյակ լինեն աշխատաշուկայի պահանջներին, կարողանան ճիշտ ընտրել ապագա աշխատավայրը, ճիշտ հասկանան գործի նրբությունները եւ ճիշտ ներկայացնեն իրենց կարողությունները: Շարքի երեւանյան փուլը բաղկացած էր դասախոսություններից, որոնք ներառում էին մի քանի կարեւոր թեմաներ` «ՀՀ աշխատաշուկայի արդի խնդիրներն ու մարտահրավերները», «Լիդերության կարեւորությունը կարիերայի զարգացման գործում», «Ռեզյումե կազմելու հմտություններ», «Գործատուներին ներկայանալու ճիշտ մոտեցումներ»:

 

Երեւանում ընտրված քառասուն ուսանող մայիսի 28-ին մեկնեց Ծաղկաձոր` մի փոքր փոխելու հանդիպումների ձեւաչափը եւ գործնականում խորացնելու ստացած գիտելիքները: Այս փուլն արդեն մեծապես տարբերվում էր երեւանյան փուլից. այստեղ սեմինարներն ավելի ինտերակտիվ էին եւ անցկացվում էին խաղերի միջոցով` նպաստելով մասնակիցների գործնական հմտությունների զարգացմանը: «Սա ինքդ քեզ թիմում փորձելու շատ կարեւոր հնարավորություն է, եւ անչափ հետաքրքիր է այդ մթնոլորտում սեփական փորձով կիսվելը»,- ասում է սեմինարների մասնակից Անի Պապյանը, ով սովորում է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռակա բաժնում:

 

Կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանի հավաստմամբ` սեմինարների նպատակն ուսանողների շրջանում առկա անտարբերության վերացումն էր եւ թիմային մտածելակերպի զարգացումը, ինչը, ըստ նրա, իսկապես ստացվել էր. «Հետաքրքիր էր հետեւել, թե ինչպես են տարբեր մտածելակերպի մարդիկ, ովքեր ունեն տարբեր մասնագիտություններ, տարբեր ընտանիքներից են, ենթագիտակցորեն իրենց շարքերից լիդերներ ընտրում ու համախմբվում` դառնալով ամուր թիմ»:

Այլ նորություններ
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրային ռադիոյում այսօր տեղի է ունեցել Հանրային ռադիոյի և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի համատեղ կազմակերպած «Ռադիոլրագրության վարպետություն» աշնանային դպրոցի բացման արարողությունը:
ԵՊՀ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆԸ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
ԵՊՀ անձի և մասնագիտական գործունեության հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիային մինչհամալսարանական կրթության վարչության հետ համագործակցության արդյունքում հոկտեմբերի 19-26-ն իրականացրել է մասնագիտական ինքնորոշման և ընտրության մանկավարժահոգեբանական վերապատրաստում, որին մասնակցել են Երևանի ավագ դպրոցների 9 ներկայացուցիչներ: