04.09.2006 | 
Հասարակություն
ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ ԵՊՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ ԵՊՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի աստիճանների վերանորոգումը կավարտվի սեպտեմբերի 10-ին: Ինչպես վստահեցնում են շինարարության պատասխանատուները, շահագործման հանձնված աստիճանները երկար կծառայեն բուհին: Նրանք երաշխավորում ենª առնվազն 100 տարի:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նկատեց, որ վաղուց արդեն անհարմար էր հյուրերին ընդունել եւ ճանապարհել` ունենալով նման աստիճաններ: «Քարերը շարժվում էին, նրանց միջեւ հեռավորությունը բավական մեծացել էին, ամոթ էր ոչ միայն արտասահմանից ժամանած հյուրերի առջեւ, այլեւ` հենց մեր մտավորականների ու պաշտոնյաների»: 

Իրականում, աստիճանների նորոգումը ինքնանպատակ չէր: Բացի այն, որ այսուհետ գեղագիտական հաճույք կստանանք կենտրոնական մասնաշենք մտնելիս, նաեւ ապահով ու անվտանգ կզգանք մեզ: Պարզվում է, որ հենց այդ աստիճանների տակ է տեղադրված ԵՊՀ բոլոր մասնաշենքերը սնող թիվ 640 էլեկտրաենթակայանը: «6000 վոլտ բարձր լարման, ինչպես նաեւ ցածր լարման վահանակները, 750 կվա հզորությամբ 2 տրանսֆորմատորները, օդափոխման համակարգը տեղակայված են հենց աստիճանների տակ»,- մանրամասնում է ԵՊՀ գլխավոր էներգետիկ Վահան Ենգիդունյանը: 

Բետոնե ծածկը, որի վրա հենց աստիճանաքարերն էին, վաղուց քայքայվել էր, ու անձրեւաջրերը, ձյան հալոցքը ճեղքերի միջով հասնում էին բարձրավոլտ ենթակայանին: «Մի քանի անգամ կարճ միացումներ եղել են, բարեբախտաբար, դրանք հրդեհի չեն վերածվել»,- ասում է ԵՊՀ հակահրդեհային ծառայության պետ Վաչագան Սրապյանը: 

Նման անախորժություններից խուսափելու համար էլ հուլիսի 16-ին սկսվեց կենտրոնական մասնաշենքի աստիճանների շինարարությունը: «25-30 սմ հաստության բետոնե շերտի վրա դրվել է 2 շերտ իզոգամ, այնուհետեւ` եւս 4 սմ բետոնե ծածկ, եւ նոր միայն այսօրվա ամենաորակյալ քարատեսակը` Աբովյանի բազալտը»,- տեղեկացրեց ԵՊՀ գլխավոր ինժեներ Արմեն Հարությունյանը: 

Քարերի չափերը նույնն են, ինչ առաջվանը, աստիճանների շարքերն էլ հնի պես 14-ն են: Ձեւի ու ոճի տեսանկյունից որեւէ փոփոխություն չի նախատեսվել: Հաշմանդամների համար նախատեսված թեքահարթակներ չեն լինելու: Արմեն Հարությունյանը բացատրեց. «Թեքահարթակների կառուցմանն անհրաժեշտ է 12 աստիճան թեքություն, իսկ մեր աստիճաններինը 3 անգամ մեծ է` 36: Այդ պայմաններում թեքահարթակների մասին մտածելն անհնար է»:

Այլ նորություններ
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Երևանի պետական համալսարանի և «Fly one Armenia» («Ֆլայ ուան Արմենիա») ավիաընկերության միջև հաստատված համագործակցության շրջանակում տեղի ունեցավ հանդիպում երկու կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների միջև։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Բիոտեխ ծրագրային ապահովման ճարտարագիտությունը թվային ճշգրիտ բժշկության մեջ» խորագրով: