15.04.2011 | 
Հասարակություն
ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ ՌՈՍՏՈԿ ՄԵԿՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ
ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ ՌՈՍՏՈԿ ՄԵԿՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ
Այսուհետ «Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագրի ուսանողները կսովորեն նաեւ գերմաներեն:

DAAD-ի (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) հայաստանյան ներկայացուցիչ Թինա Լոֆերը եւ Վրաստանում Գյոթեի համալսարանի դասավանդման փորձագետ Սյուզանե Բանդաուն ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական (ՏՏԿՀ) կենտրոնի «Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագրի 10 ուսանողներին հանձնեցին գերմաներենի դասագրքեր: «Այս ուսումնական կիսամյակում ուսանողները կսովորեն եւ խորությամբ կուսումնասիրեն գերմաներենը, որպեսզի Ռոստոկի համալսարանում կարողանան արդեն իրենց թեզերի վրա աշխատել»,- նշեց ԵՊՀ ՏՏԿՀ կենտրոնի «Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագրի համակարգող Ջինի Վայստմանը:

 

«Վիզուալ հաշվարկ» ծրագրի 10 ուսանողները ուսումնական երեք կիսամյակները սովորել են Երեւանի պետական համալսարանում, իսկ վերջին` չորրորդ կիսամյակը պետք է սովորեն Գերմանիայի Ռոստոկի համալսարանում, որտեղ էլ կպատրաստեն նաեւ իրենց մագիստրոսական թեզերը: Առաջիկայում Գերմանիայում ամառային դպրոց հաճախելու համար ուսանողները պետք է ուսումնասիրեն նաեւ գերմաներենը:

 

Վրաստանում Գյոթեի համալսարանի դասավանդման փորձագետ Սյուզանե Բանդաուն, ով աշխատում է Հայաստանում, նշեց, որ ինքը այդ համալսարանի միակ ներկայացուցիչն է, քանի որ Հայաստանում համալսարանն իր ճյուղը դեռ չունի: Ըստ փորձագետի` իրենց հիմնական գործառույթը գերմաներենի ուսուցումն է, եւ կարծում է, որ հայ ուսանողները մեծ հաջողություններ կունենան իրենց ուսումնառության ընթացքում: Սյուզանե Բանդաուն նշեց նաեւ, որ իրենք այդ գրքերի ուսուցման հիման վրա անհրաժեշտության դեպքում ուսանողներին կարող են հավաստագրեր հանձնել:

 

«Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագիրը ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական կենտրոնի ու Ռոստոկի համալսարանի ինֆորմատիկայի եւ էլեկտրատեխնիկայի ֆակուլտետի համատեղ ծրագիրն է, ֆինանսավորվում է DAAD-ի կողմից: Այն ինֆորմատիկայի նոր ուղղություն է, որն ուսումնասիրում է մեքենայական գրաֆիկան, մեքենայական տեսողությունը եւ պատկերների մշակումը, որոնք կապված են վիզուալ տվյալների հետ: Երեւանում եւ Ռոստոկում ուսումը հաջողությամբ ավարտելու դեպքում ուսանողները կստանան ԵՊՀ-ի եւ ՌՀ-ի դիպլոմներ:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն 6-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ՝ ԱՅՍ ՏԱՐԻ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻ ԿՈՉՈՒՄԸ ԿԻՍԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ իրականացվող քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի եզրափակչում ԵՊՀ-ի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանների թիմերը ճանաչվել են հաղթողներ։
ԵՊՀ-Ն ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԲՈՒՀԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ «U-MULTIRANK» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
«U-Multirank»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային 2021 թվականի ցուցակը, ըստ որի՝ ԵՊՀ-ն տարածաշրջանային 417 բուհերի շարքում բարելավել է իր դիրքերը։