21.12.2021 | 
Հասարակություն
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ քաղաքացիական պաշտպանության ամբիոնում այսօր անցկացվել է կիսամյակային հերթական ուսումնավարժանքը, որն ամբիոնում կազմակերպվող դասապրոցեսի բաղկացուցիչ մասն է:

Ուսումնավարժանքի ընթացքում ուսանողները գործում էին՝ ըստ նախօրոք մշակված կարգի:

 

 

Այս տարի կազմակերպված ուսումնավարժանքին ներկա էին ԵՊՀ ղեկավարությունը, ամբիոնի դասախոսական կազմը, Երևանի փրկարարական վարչության համապատասխան ստորաբաժանման հրշեջ փրկարարներ:

 

 

Մեզ հետ զրույցում Քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ Սարգիս Մանուկյանը կարևորեց այսօրինակ ուսումնավարժությունների անցկացումը՝ շեշտելով, որ համավարակից հետո առաջին անգամ ուսանողները հնարավորություն ունեն, տեսական դասերից զատ, կատարելագործելու նաև իրենց գործնական գիտելիքները, ձեռք բերելու հմտություններ, որոնք կօգնեն կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում:

 

Ուսումնավարժանքը մեկնարկեց տագնապային ազդանշանով, քանի որ, ըստ նախատեսված սցենարի, հրդեհ էր բռնկվել հարկաբաժիններում, որից հետո սկսվեց ուսանողների և դասախոսների տարհանումը:

 

 

Տարհանման ընթացքում, ըստ նախատեսված սցենարի, ոմանք ստացան վնասվածքներ՝ այրվածքներ, կոտրվածքներ, և քանի որ առկա ուժերով հնարավոր չէր մարել առաջացած հրդեհը, օգնության եկան նաև հրշեջ փրկարարները, որոնք նախատեսված վայրում իրականացրին հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ:

 

 

«Նմանատիպ ուսումնավարժանքներն օգնում են ուսանողին արտակարգ իրավիճակներում ավելի ինքնավստահ լինել և ճիշտ կողմնորոշվել»,- հավելեց ամբիոնի վարիչը:

 

 

Ուսումնավարժանքի վերջում Ս. Մանուկյանը, բարձր գնահատելով փրկարարների կատարած աշխատանքը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի անունից շնորհակալություն հայտնեց նրանց ցուցաբերած պատրաստակամության համար:

 

Ամբողջական ֆոտոշարքն հասանելի է այստեղ։

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության և ԵՊՀ աստղադիտարանի տնօրեն Աշոտ Մելքոնյանի նախաձեռնությամբ շարունակվում են մասնագիտական կողմնորոշման նպատակով ԵՊՀ աստղադիտարանում անվճար դասընթացներ կազմակերպվել ապագա դիմորդների համար:
«ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճի նախասրահում այսօր տեղի է ունեցել «ԵՄ Էրազմուս-2022 տեղեկատվական օրեր» խորագրով հանդիպում-քննարկում: