30.05.2022 | 
Կրթություն, Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ՕՐՀՈՒՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԵՊՀ-ՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ՕՐՀՈՒՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում կազմակերպվեց «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության» մասին կոնվենցիային (այսուհետ՝ Օրհուսի կոնվենցիա) համապատասխանեցման գործողությունների պլանի մշակման քննարկում:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Օ. Գեղամյանը, ՀՀ վարչական դատարանի դատավոր Կ. Զարիկյանը, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մ. Չաքրյանը, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ արդարադատության նախարարությունների, Օրհուս կենտրոնի ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ:

 

 

ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում քննարկվեցին Հայաստանի կողմից չկատարված պարտավորությունների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական որոշ փոփոխությունների հարցերը, քարտեզագրվեց դրանց մի մասի նախաձեռնման ու իրականացման համար անհրաժեշտ գործողությունների  պատկերը:

 

Առաջիկայում կկազմվի և կներկայացվի նաև գործողությունների պլանի նախնական տարբերակը:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ECER 2022 ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Ասուլիսի ժամանակ ներկայացվեցին համաժողովի կազմակերպման ընթացքը, ընտրված թեմայի արդիականությունը, ինչպես նաև ընդգծվեց համաժողովի կարևորությունը ՀՀ կրթական համակարգի զարգացման գործում։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներն ասուլիսի ավարտին տվեցին հարցեր՝ կապված համաժողովի, վերջինիս ընձեռած հնարավորությունների և ԵՊՀ-ում իրականացվող նկատելի բարեփոխումների վերաբերյալ։
ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԵՊՀ ՀԻՆԳ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՄԵԴԱԼՆԵՐ ԵՆ ՆՎԱՃԵԼ
Օգոստոսի 1-7-ը հիբրիդային (առկա և առցանց) տարբերակով տեղի է ունեցել Մաթեմատիկական միջազգային ուսանողական 29-րդ օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի ավելի քան 100 համալսարանի թիմեր: