03.11.2009 | 
Կրթություն, Հասարակություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Մասնագիտություն ընտրելու հարցում դիմորդներին օգնում են համալսարանականների կարդացած դասախոսությունները:

ԵՊՀ դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինը պարբերաբար հանրակրթական դպրոցներում կազմակերպում է մասնագիտական կողմնորոշման դասընթացներ, որի ժամանակ ավարտական դասարանների աշակերտներին ներկայացվում են նաեւ Մայր բուհում դասավանդվող մասնագետների հայտնագործություններն ու գիտական հետազոտությունները:

 

Նոյեմբերի 3-ին Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցի ավագ դասարանների աշակերտների համար դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Սամվել Գեւորգյանը: Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում դասախոսների ու ուսանողների ուժերով ստեղծվում են միաշերտ հարթ կոճեր, որոնց հիման վրա էլ ստեղծված է թույլ հզորության գեներատոր:

 

Գեներատորը փորձարկվել է ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ աշխարհի մի շարք այլ երկրներում: Սարքավորումն օգտագործվում է առողջապահական, ռազմական, սեյսմիկ եւ այլ բնագավառներում: Պարոն Գեւորգյանն ամենայն մանրամասնությամբ աշակերտներին ներկայացրեց սարքի աշխատանքային պրոցեսը: Դասընթացի մասնակիցները հետաքրքրությամբ էին ունկնդրում ֆիզիկային առնչվող մասնագիտական դասախոսությանը: 10-րդ դասարանի աշակերտ Րաֆֆի Նաջարյանը որոշել է ապագայում իրավաբան դառնալ. այս դասընթացից նա մի շարք նոր գիտելիքներ էր ստացել, հատկապես հետաքրքրել էր նշված սարքավորման կիրառությունը ռազմական ոլորտում:

 

Դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի ավագ տեսուչ Սաթենիկ Աբրահամյանն ասում է, որ ավարտական դասարանների աշակերտները հաճախ մասնագիտություն ընտրելու հարցում որոնումների մեջ են ընկնում, եւ այս դասընթացներն ապագա ուսանողների համար կողմնորոշիչ նշանակություն են ունենում: Դասախոսության վերջում պարոն Գեւորգյանն աշակերտներին հրավիրեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լաբորատորիա` գործնական փորձեր իրականացնելու:

Այլ նորություններ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԻՄՎՈԼԻԶՄ. ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար իրականացվել է առցանց դասախոսություն, որի բանախոսներն են եղել Անահիտ Մանասյանը և Լատվիայի նախագահի՝ իրավական քաղաքականության հարցերով խորհրդական, Լատվիայի համալսարանի իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Յանիս Պլեպսը:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: