28.04.2012 | 
Ուսանողական
ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ԱՄԵՆ ՏԵՍԱԿԻ ՍՏՈՐՈՒԹՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ԱՄԵՆ ՏԵՍԱԿԻ ՍՏՈՐՈՒԹՅԱՆ
Ուսանողները ԵԱՀԿ-ից պահանջում են դատապարտել Ադրբեջանի գործողությունները:

Այսօր ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դիմաց:

 

Ուսանողները պահանջում էին, որպեսզի ԵԱՀԿ-ն անուշադրության չմատնի հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները` ակնկալելով վերջինիս ակտիվ միջնորդությունը հրադադարի ռեժիմը պահպանելու հարցում:

 

«Ինչպես իմ, այնպես էլ բոլոր ուսանողների համար շատ կարեւոր է նմանօրինակ բողոքի ակցիաների մասնակցելը, քանի որ մենք եւս մեկ անգամ ապացուցում ենք, որ միասնական ենք ու միշտ պատրաստ ենք միահամուռ պայքարել ցանկացած ստորության դեմ: Սա արդեն ազգային հարց է եւ մեծ կարեւորություն ունի»,- ասաց ապագա թուրքագետ Գոռ Ավագյանը` հույս հայտնելով, որ ուսանողների ձայնը չի անտեսվի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աշխատակիցների կողմից:

 

ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանն էլ նշեց, որ սա նախազգուշական բողոքի ակցիա էր, եւ իրենց նպատակն այն չէր, որ հնարավորինս շատ ուսանողներ մասնակցեն այս ակցիային: «Արագ արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին շրջանում սրված իրավիճակին` որոշեցինք ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներին հանձնել մեր` ուսանողներիս նամակը: Արդյունքում այս բողոք-ակցիան կազմակերպվեց ոչ մեծաթիվ ուսանողներով: Այստեղ ոչ թե թվաքանակն է կարեւոր, այլ այն, որ առկա խնդիրը շտապ լուծում պետք է ստանա: Յուրաքանչյուր օր հակառակորդի կողմից կրակոցներ են լսում սահմանամերձ շրջանների բնակիչները ու իրենց կյանքին սպառնացող վտանգ զգում: ԵԱՀԿ Մինսկի խումբը ստանձնել է միջնորդի կարգավիճակ եւ պետք է կարգի հրավիրի ռազմատենչ Ադրբեջանին»,- ասաց Ցոլակ Ակոպյանը` հավելելով, որ եթե իրավիճակը այսպես շարունակվի, ապա իրենք այս անգամ պահանջելու են Հայաստանի իշխանությունից հզոր հակահարված տալ հակառակորդին, քանի որ այսպես այլեւս շարունակվել չի կարող:

 

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցչին ԵՊՀ ուսանողները հանձնեցին իրենց ուղերձ-նամակը, որն արդարության էր կոչում վերջինիս: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչն ուսանողներին վստահեցրեց, որ իրենց ձայնը լսելի կլինի ամենաբարձր ատյաններում ու չի անտեսվի ոչ մեկի կողմից:

Այլ նորություններ
«ԵՊՀ-Ն ՍՈՎՈՐԵՑՐԵԼ Է ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎՈՎ». ԳԱՅԱՆԵ ԼԱԼԱՅԱՆ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանող Գայանե Լալայանը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար գիտությունների ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով հաղթողներից է: Գայանեի հետ զրույցի առանցքում ուսանողական տարիներից գիտական գործունեություն ծավալելու և վերապատրաստման միջազգային դասընթացների մասնակցելու կարևորությունն է:
«ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԳՐԱՎԱԿԱՆՆ ԵՆ». ՆԱՐԵ ՇԱԼՈՒՆՑ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Նարե Շալունցը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով երկրորդ տեղի մրցանակակիր է: Նարեի հետ զրուցել ենք ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, ուսանողական տարիներից գիտական գործունեություն ծավալելու կարևորության և այլ թեմաների շուրջ: