03.05.2021 | 
Հասարակություն
ՓՈՐՁՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
ՓՈՐՁՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն այսօր «Աշխարհագրություն» առարկայից փորձնական քննություն էր կազմակերպել աշակերտների համար՝ ընդունելության քննություններին ընդառաջ:

Տարիներ շարունակ մասնագիտական կողմնորոշման նպատակով կազմակերպված միջոցառումները նպաստում են դիմորդների՝  նախընտրած ֆակուլտետին և կրթական ծրագրերին ծանոթացմանը:

 

Ըստ էության, միջոցառման այսօրինակ ձևաչափն իր բնույթով նոր էր ԵՊՀ-ում:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի փոխդեկան Սարգիս Քելյանը նշեց, որ միջոցառման կազմակերպման համար նախապես տարածվել է հայտարարություն, որին արձագանքել են ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի դպրոցները:

 

Ս. Քելյանը տեղեկացրեց, որ փորձնական քննության հարցաշարը մշակվել  և կազմվել է ոլորտի մասնագետների կողմից, որոնք էլ երեք օրվա ընթացքում ստուգելու և ներկայացնելու են քննության արդյունքները:

 

 

Միջոցառման պատասխանատուներից Մարիամ Տաշյանը, որը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է, նշեց, որ միջոցառման հիմնական նպատակն  ընդունելության քննություններից առաջ ապագա դիմորդների լարվածությունը թուլացնելը և ինքնավստահությունը բարձրացնելն է:

 

«Ցանկացած դիմորդի համար շատ կարևոր է ընդունելության քննություններից առաջ ունենալ որոշակի փորձ. այս ամենը կնպաստի նրանց ինքնավստահության բարձրացմանը և կուտակած գիտելիքների հմուտ արտահայտմանը»,- ասաց Մարիամ Տաշյանը:

 

Նրա խոսքով, «Աշխարհագրություն» առարկայի փորձնական քննությանը մասնակցում են ոչ միայն Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ապագա դիմորդները, այլև այն աշակերտները, որոնք մեծ  հետաքրքրություն ունեն առարկայի նկատմամբ:

 

«Փորձնական քննությանը մասնակցող աշակերտներից  մեծ մասը մեր ֆակուլտետի ապագա դիմորդներ են. սա լավ հնարավորություն է ծանոթանալու նախընտրած ֆակուլտետի կառուցվածքին, կրթական ծրագրերին և գործառույթներին: Կարծում եմ՝ այս ծրագիրը շարունակական բնույթ է կրելու»,- նշեց ՈՒԳԸ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը:

 

Այլ նորություններ
ԺԱՄԱՆԱԿԻ ՈՒԺՈՎ ՓՈՐՁՎԱԾ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԵՆ ԵՎ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ
Միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ գիտական խորհրդի դահլիճում այսօր կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ներկայացուցիչների հետ:
ԵՊՀ-Ն 6-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ՝ ԱՅՍ ՏԱՐԻ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻ ԿՈՉՈՒՄԸ ԿԻՍԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ իրականացվող քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի եզրափակչում ԵՊՀ-ի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանների թիմերը ճանաչվել են հաղթողներ։