Դեկտեմբերի 1-ին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն էր: Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի ուսխորհրդի նախաձեռնությամբ ուսանողները դեկտեմբերի 11-ին հավաքվել էին խոսելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի մասին, իմանալու դրա տարածման ձեւերը, դրանից խուսափելու ուղիները:
«Մեր երիտասարդների շրջանում այսօր ինֆորմացիայի մեծ պակաս կա: Շատերը չգիտեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին գրեթե ոչինչ եւ հաճախ չեն էլ ուզում իմանալ,- ասում է աշխարհագրության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Լուսինե Պարսամյանը:- Հենց այդ նպատակով էլ կազմակերպել ենք սեմինար-քննարկում ուսանողների համար»:
Սեմինարին հրավիրված էին «ՄԻԱՎ/ՁԻԱՀ. Կրթություն եւ խնամք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Լիլիթ Ասատրյանը եւ Արա Ավետիսյանը: Նրանք հարց-պատասխանի միջոցով փորձեցին պատմել լսարանին, թե ինչ է այդ հիվանդությունը, երբ եւ որտեղ է հայտնաբերվել առաջին անգամ, ինչպես է փոխանցվում: Նշվեց, որ Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման կարեւորագույն պատճառներից մեկը միգրացիան է եւ սեռական հարաբերությունների ժամանակ կանխարգելիչ միջոցներ չկիրառելը:
Ուսանողները պնդում էին, որ տեղեկացված լինելը իրենց կօգնի ավելի արդյունավետ պայքարելու «Դարի հիվանդության» դեմ:

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի աշխատակիցներն ու բակալավրիատի ուսանողները մասնակցել են Տավուշի մարզի Ենոքավան գյուղում անցկացված «Հայ բույս 2022» 8-րդ փառատոնին՝ ներկայացնելով թեյեր, բուսական կոսմետիկա և բույսերից պատրաստված տիկնիկներ:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ, հանրային կապերի մասնագետ և նկարչուհի Էլինե Պողոսյանի հետ զրուցել ենք համալսարանի ընձեռած հնարավորությունների, մասնագիտությունների ընտրության, ապագայի պլանների և այլ թեմաների շուրջ: