18.11.2009 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
IELTS. ՄՐՑՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
IELTS. ՄՐՑՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Հայտ ներկայացրած 30 ուսանողից անգլերենի օլիմպիադային 20-ն էին ներկայացել:

Այսօր ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում անցկացվեց անգլերենի օլիմպիադա, որում հիմնականում ընդգրկված էին IELTS-ի (International English Language Testing System) վարժությունները: Օլիմպիադային մասնակցում էին նախորդ շաբաթ անցկացված սեմինարին ներկա ուսանողները: Կազմակերպիչը ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն էր: Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Անի Կոջոյանը տեղեկացրեց, որ չնայած օլիմպիադայի մասնակցության հայտ լրացրել էին անցած շաբաթ կազմակերպված սեմինարի բոլոր 30 մասնակիցները, սակայն այսօր ներկայացել են միայն 20-ը:

 

Որքան էլ զարմանալի է, մասնակիցների մեծ մասը 1-ին եւ 2-րդ կուրսեցիներ են: «Առաջին անգամ եմ մասնակցում: Հիմնական լարվածությունը կապված էր ժամանակի սղության հետ: Հաջորդ անգամ եւս անպայման կմասնակցեմ, որովհետեւ հասկացա, որ ուսման ընթացքում ստացած գիտելիքները բավարար չեն նմանօրինակ քննական համակարգին մասնակցելու համար»,- ասաց օլիմպիադայի մասնակից, 2-րդ կուրսեցի Սիրանուշ Սեյրանյանը:

 

Իսկ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Լիլիթ Սարգսյանը վստահ է` ֆակուլտետում ստացած գիտելիքը քննությունը հաջող հանձնելու համար բավարար է, պարզապես պետք է վարժվել քննական համակարգի ռիթմին ու սովորել տեղավորվել հատկացված ժամանակահատվածում:

 

Անի Կոջոյանը տեղեկացրեց, որ եթե օլիմպիադայի առաջին փորձն հաջող անցնի (մասնակիցները հավաքեն հնարավոր միավորների առնվազն կեսը), ապա ոչ միայն նմանօրինակ սեմինարներն ու օլիմպիադաները կդառնան ավանդական, այլեւ ՈՒԳԸ-ն կանի ամեն ինչ, որ IELTS-ի լսողական վարժությունները կիրառվեն նաեւ առօրյա դասընթացների ժամանակ: Օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 23-ին:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնը 2020 թ. սեպտեմբերից գործարկելու է «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» բակալավրական կրթական նոր ծրագիրը, որի անհրաժեշտության և հեռանկարների վերաբերյալ զրուցել ենք ամբիոնի վարիչ, ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Արշակ Վարդանյանի հետ:
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ 2020-2021 ԱՌԿԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված սկզբունքների համաձայն՝ 2020-2021 առկա ուսումնական տարվա ընդունելության դիմում-հայտերն ընդունվելու են առցանց: