08.06.2007 | 
Հասարակություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Հունիսի 9-ին Երեւանի պետական համալսարանի եւ Գերմանիայի Տրիերի համալսարանների միջեւ կնքվեց համագործակցության պայմանագիր:

Գերմանիայի Տրիերի համալսարանի հետ ԵՊՀ-ն համագործակցում է արդեն տասը տարի, սակայն միայն մաթեմատիկայի գծով: Նոր համաձայնագիրը ավելի լայն համագործակցության ճանապարհ է հարթում:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը կարծում է, որ այսուհետ համալսարանները կհամագործակցեն ոչ միայն գիտական հետազոտությունների, այլ նաեւ մասնագետների եւ ուսանողների փոխանակման բանագավառներում:

«Մեզ համար առաջնային է գիտական համագործակցությունը, ուստի առաջին հերթին շատ կաեւոր է, որ սերտորեն համագործակցեն երկու համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները»,-ասաց Տրիերի համալսարանի պրեզիդենտ Պետեր Շվենկմեզգերը:

Տրիերի պրեզիդենտի խոսքերով պայմանագրի հիմնական նպատակներից մեկը երկու համալսարանների ուսանողների արդյունավետ համագործակցության ապահովումն է, ինչը հնարավորություն կտա միմյանց փոխանցել ոչ միայն երկու երկրների գիտական հաջողությունները, այլ նաեւ մշակույթն ու լեզուն:

«Տրիերի համալսարանը համագործակցության պայմանագիր է կնքել նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ: Կարծում եմ` այս եռակողմ համագործակցությունը անկասկած իր դրական արդյունքը կունենա»,- նշեց ԵՊՀ ռեկտորը:

Երկու համալսարանների փոխանակման ծրագիրը մեկնարկեց հուշանվերների փոխանակմամբ: ԵՊՀ ռեկտորը Տրիերի համալսարանի պրեզիդենտին մի շարք նվերներից բացի հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ: Իսկ գերմանացի հյուրերը հուշանվերներից բացի ԵՊՀ ռեկտորին հանձնեցին հին հռոմեական մետաղադրամ:

Չնայած տասնամյա համագործակցությանը` մեր հյուրերը առաջին անգամ էին ժամանել Հայաստան: Համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո Տրիերի համալսարանի պատվիրակությունը մեկնեց Հայաստանի տեսարժան վայրեր:

Այլ նորություններ
ԵՊՀ ՃՇԳՐԻՏ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼ ՌԱՖԱՅԵԼ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի նախկին տնօրեն, ԵՊՀ ասիստենտ Ռաֆայել Բարխուդարյանը:
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐԹՈՒՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր է նշանակվել ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ Արթուր Իսրայելյանը: