25.12.2012 | 
Մշակույթ
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ
Կոմիտասի անվան պետական լարային քառյակի 90-ամյակին նվիրված համերգների շարքը մեկնարկեց Մայր բուհում:

Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում ԵՊՀ ղեկավարության եւ Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհահռչակ քառյակը համալսարանականների ուշադրությանը ներկայացրեց ինչպես համաշխարհային դասականների, այնպես էլ Կոմիտասի մի շարք հայտնի ու սիրված ստեղծագործություններ:


Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը եւ ուսանողներ: Հյուրերին նախ ողջունեց Կարինե Դավթյանը, ով շնորհակալություն հայտնեց քառյակին հոբելյանական համերգների մեկնարկը հենց ԵՊՀ-ում սկսելու համար, այնուհետեւ որոշ մանրամասներ ներկայացրեց քառյակի ստեղծման պատմությունից:


Ողջույնի խոսք ասաց պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը. «Մեզ համար մեծ պատիվ է այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում հյուրընկալել այսպիսի աշխարհահռչակ քառյակի: Շնորհակալ ենք, որ բուհական համերգների մեկնարկը Մայր բուհում է լինում»: Համալսարանականներին ողջունեց նաեւ 1967 թ-ից մինչեւ այսօր շուրջ 45 տարի քառյակը ղեկավարող ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների ու միջազգային մրցույթների դափնեկիր, քառյակի առաջին ջութակ Էդուարդ Թադեւոսյանը:


«Մեզ համար հաճելի է եւ կրկնակի պատիվ է այսօր համալսարանականների առջեւ ելույթ ունենալը: Շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար»,- ասաց Էդուարդ Թադեւոսյանը: ժամանակին Խորհրդային միության լավագույն քառյակը համարվող Կոմիտասի անվան պետական լարային քառյակն աշխարհում գործող հնագույն քառյակն է, որը տաղանդաշատ երաժիշտներ Ավետ Գաբրիելյանի եւ Սարգիս Ասլամազյանի կողմից հիմնադրվել է 1924 թ-ին Մոսկվայում:


2014 թ-ին լրանում է քառյակի 90-ամյակը: Այդ առիթով ՀՀ մշակույթի նախարարության եւ Մշակույթի զարգացման հիմնադրամի աջակցությամբ քառյակն ամբողջ 2013 թ-ի ընթացքում կազմակերպելու է համերգների եւ միջոցառումների շարք:

Այլ նորություններ
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ. ՆՊԱՏԱԿԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ավարտվեց ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի 9-րդ կրթամշակութային մեկշաբաթյա արշավ-ուխտագնացությունը դեպի Արցախ, որն այս տարի ուներ «Ազգ-բանակ» նշանաբանը:
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 9-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ «ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐԸ
Օգոստոսի 2-8-ը «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացնում է «Միացյալ Հայաստան» ամառային կրթամշակութային արշավ-ուխտագնացությունը՝ «Ազգ-բանակ» նշանաբանով: