12.07.2011 | 
Կրթություն
ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
Հուլիսի 12-ին ԵՊՀ Պալեանների դահլիճում կայացավ «Հանցավորության նկատմամբ վերահսկողություն եւ կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողով:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փոխդեսպան Կարել Հոֆստրան: Այնուհետեւ ելույթ ունեցավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու Աննա Մարգարյանը, որ ներկայացավ «Վիկտիմիզացիան Հայաստանում. ԵԱՀԿ 2010 թ-ի հարցման արդյունքներ» զեկույցով:

 

Վիկտիմիզացիան հանցագործություններից անձի տուժելու գործընթացն է, իսկ վիկտիմայնությունը` հանցավորության զոհ դառնալու հավանականությունը, ռեվիկտիմիզացիան` հանցավորությունից կրկին տուժելու գործընթացը: Աննա Մարգարյանն իր ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրակացության, որ մեր հասարակությունում անհրաժեշտ է վիկտիմալոգիական գիտելիքների տարածումը, ինչը կնպաստի ռեվիկտիմիզացիոն երեւույթների ի հայտ գալուն: Վերջինս կարեւորում է նաեւ իրավապաշտպան մարմինների ներկայացուցիչների` տուժողի հետ շփվելու քաղաքականության մշակումն ու բացթողումների շտկումը:

 

Վրաստանի Գրիգոլ Ռոբակիձե համալսարանի ներկայացուցիչ, պրոֆեսոր Գեորգի Գլոնտին խոսեց 2010-2011թթ-ին Վրաստանում անցկացրած վիկտիմիզացիոն հարցման հիմնական արդյունքների մասին: Գերմանիայի ներկայացուցիչ, Միջազգային եւ համեմատական քրեական իրավունքի Մաքս Պլանկի ինստիտուտի պրոֆեսոր Հելմուտ Կուրիի ելույթը նվիրված էր Գերմանիայում ազատազրկման եւ պատժողական քաղաքականությանը: Քննարկվեցին նաեւ այլ թեմաներ, այդ թվում` ազատազրկման եւ այլընտրանքային սանկցիաների կիրառման արդի վիճակը ՀՀ-ում, ազատազրկումը եւ գաղութ-արդյունաբերական համակարգը ԱՄՆ-ում, մեր երկրում անչափահասների նկատմամբ ազատազրկում պատժատեսակի կիրառման որոշ հիմնախնդիրներ, կոռուպցիոն հանցագործությունների որակման որոշ հիմնախնդիրները Վրաստանում, բռնի հանցավորության միտումները Հայաստանում եւ այլն: Միջոցառմանը ներկա էին միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, Իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ եւ այլ հյուրեր:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։