21.11.2007 | 
Հասարակություն
ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ 10 ՏԱՐԻՆ
ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ 10 ՏԱՐԻՆ
Այսօր համալսարանը նշում է ԵՊՀ Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի անվանակոչության տասնամյա հոբելյանը:

Արցախյան զորավար Լեոնիդ Ազգալդյանը այսօր 65 տարեկան կլիներ: Հետմահու ՀՀ եւ ԼՂՀ «Մարտական խաչ» Առաջին աստիճանի շքանշաններին արժանացած հրամանատարը Արցախի ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակիցն էր շարժման հենց առաջին օրից: Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո տեղափոխվել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ եւ ավարտելով ստացել ռադիոֆիզիկոսի մասնագիտություն: 

Նա առաջիններից էր, որ քայլեր ձեռնարկեց Հայաստանում զենքի արտադրություն կազմակերպելու, պայթուցիկ նյութեր մշակելու, քարտեզներ ճարելու, ռազմական կադրեր դաստիարակելու, կոփելու ուղղությամբ: 1991 թ-ին նա ստեղծեց «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը` նրա գլխավոր հրամանատարը մինչեւ զոհվելը մնալով:Այդ բանակին սպասարկել է Երեւանի պետական համալսարանը, նրա պրոֆեսորադասախոսական կազմը: 

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում բացվեց Լեոնիդ Ազգալդյանի անվան լսարան: «Սա մեր` ապրողներիս պարտականությունն է: Մենք դա անում ենք ոչ թե հերոսների, այլ մեր ու մեր երիտասարդների համար»,- ասաց ԵՊՀ պրոռեկտոր Արսեն Քարամյանը: ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի, ֆիզիկայի ֆակուլտետի ու ԵՊՀ ռեկտորատի նախաձեռնությամբ իրականացված այս միջոցառումը, ըստ ներկաների, ռազմահայրենասիրական դաստիարակության լավագույն դրսեւորումն է: 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ հերոսները սովորաբար չեն տարբերվում մյուսներից: Բայց, ինչպես ԱՄն նախագահ Ռեյգանն է ասել, «հերոսը սովորական մահկանացուներից տարբերվում է միայն նրանով, որ սկսում է գործել 5 րոպե շուտ եւ 5 րոպե ավելի, քան մյուսները»: «Նրանք համեստ ու հասարակ մարդիկ են, բայց երբ հողի կանչը հասնում է իրենց ականջին, առյուծ են դառնում: Իսկ Լեոնիդի անունը հունարեն առյուծ է նշանակում»,- ասաց Արամ Սիմոնյանը: 

ԵՊՀ Մեծ դահլիճում Լեոնիդ Ազգալդյանի 65-ամյակին նվիրված մեծ միջոցառում էր կազմակերպվել: Ներկա էին հերոսի քույրը, նրա ուսանողական ու մարտական ընկերները: Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը Լյոնյայի (այդպես էին նրան կոչում մտերիմները) համաքաղաքացին է (երկուսն էլ ծնվել են Թբիլիսիում) ու տարեկիցը: Բայց ծանոթացել են 1990 թվականին` Ոսկեպարի դեպքերի ժամանակ: 

«Ինքս զինվորական եմ, բայց ապշում էի նրա աշխարհայացքի, արված կանխատեսումների վրա: Մի անգամ, երբ հետախույզ ուղղաթիռներ երեւացին, Լեոնիդն անմիջապես գուշակեց, որ մի քանի ժամ անց նրանք ռմբակոծելու են տարածքը: Նա չտեսնված արագությամբ Տիգրան Մեծ խաչի մոտ տեղակայված մեր տղաներին (մոտ 200 հոգի) տեղափոխեց: Եվ երբ ժամեր անց թշնամին ռմբակոծեց տարածքը, ոչ մի զոհ չտվեցինք: Լեոնիդն իսկական զինվորական փիլիսոփա էր»,- պատմում է Կոմանդոսը: 

Թշնամին հաճախ լուրեր էր տարածում Լեոնիդ Ազգալդյանի մահվան մասին: Իսկ հերոսը կրկնում էր. «Մի հավատացեք, եթե գան ու ասեն, որ ես զոհվել եմ: Ես Իստամբուլի պարիսպների տակ եմ ընկնելու»: Ընկավ 1992-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտակայքում:

Այլ նորություններ
«ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԶՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է». ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մհեր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Մեքենայական ուսուցման ոլորտում մասնագիտացող Մհերի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, դրա հեռանկարների, կրթության ու գիտության զարգացմանն ուղղված քայլերի մասին:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ԵՊՀ
Արդեն մի քանի օր է՝ «Հայրենիքի փրկության շարժումը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Այսօր շարժման ներկայացուցիչները մտել են ԵՊՀ, հանդիպել ռեկտորի հետ և կոչով դիմել ուսանողներին ու դասախոսներին։