27.09.2008 | 
ԱՌՋԵՎՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ Է
ԱՌՋԵՎՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ Է
ԵՊՀ ուսանողները հաղթահարեցին ծրագրավորման օլիմպիադայի եւս մեկ փուլ:
Սեպետմբերի 27-ին ԵՊՀ համակարգչային դահլիճում անցկացվեց համալսարանի ծրագրավորման թիմային օլիմպիադան: Մասնակցում էին ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի, Մաթեմատիկայի եւ մեխանիկայի, Ֆիզիկայի, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետների 12 թիմեր: Երեք թիմ էլ ներկայացնում էր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը: Օլիմպիադայի մասնակիցները պետք է լուծեին յոթ խնդիր: Խնդիրներից մեկը համեմատաբար հեշտ էր ընտրված, որպեսզի 0 միավորով հեռացող թիմ չլիներ: Վերջին յոթերորդ խնդիրը ոչ մի թիմ այդպես էլ չլուծեց: 5-ժամյա պայքարից հետո հաղթող ճանաչվեց ԻԿՄ-ի թիմերից մեկը (Արմեն Մնացականյան, Արամ Շատախցյան, Մարտուն Կարապետյան): Նրանք լուծեցին խնդիրներից վեցը: Երկրորդ տեղը կիսեցին ԵՊՀ-ի երկրորդ եւ Սլավոնական համալսարանի թիմերը, որոնցից յուրաքանչյուրը լուծել էր չորս խնդիր: Այս թիմերը նոյեմբերի 1-ին մասնակցելու են Հայաստանի առաջնությանը, որն հաղթահարելուց հետո կմասնակցեն Բաթումիում կայանալիք միջազգային մրցաշարի եզրափակչին: §Մեզ հետ մրցելու են շատ ուժեղ թիմեր, ինչպիսիք ռուսներն են: Դրա համար մենք պիտի հնարավորինս լավ պատրաստվենք մեր բուհը լավ ներկայացնելու համար¦,- ասում է օլիմպիադայի կազմակերպիչներից մեկը` ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ ծրագրավորման ամբիոնի դասախոս Արմեն Անդրեասյանը: