22.11.2022 | 
Ուսանողական, Կրթություն
ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Ֆակուլտետի ՈՒԽ նախաձեռնությամբ կազմակերպվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղը, որին մասնակցող յոթ թիմերից հաղթող ճանաչվեց «Hexagon»-ը։ Վերջինս իրավագիտության ֆակուլտետը կներկայացնի «Արի մրցենք» խաղում:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի նպատակն էր ցույց տալ ուսանողների ընդհանուր զարգացվածությունը, բազմաձև մտածողությունն ու տրամաբանությունը ոչ միայն իրավագիտության, այլև մյուս ոլորտներում:

 

 

 

Խաղի ավարտին, բացի հաղթող «Hexagon» թիմից, պատվոգրեր ստացան նաև երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած «Նժդեհ» և «10-րդ լեգեոն» թիմերը:

 

 

Ուսանողական կյանքի մաս են կազմում այսօրինակ միջոցառումները, որոնք նպաստում են նոր գիտելիքների ձեռքբերմանը և ուսանողների համակողմանի զարգացմանը: 

 

 

Հատկանշական է, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն ակտիվորեն մասնակցում են ինտելեկտուալ խաղերի՝ մշտապես գրանցելով բարձր արդյունքներ:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ
«Հայ-ռուսաստանյան երկխոսություն» համաժողովի շրջանակում Երևանի պետական համալսարան էր այցելել Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր, ֆ.մ.գ.դ. Վասիլի Վ. Սազոնովը:
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԿԱՊԸ ԵՊՀ-Ի ԵՎ ՖՐԵԶՆՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ. ԵՊՀ-Ն ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ
ԵՊՀ «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի ուսանողները, ցուցաբերելով բարձր առաջադիմություն և ակտիվություն, արժանանում են տարբեր կրթաթոշակների։ Այս տարի Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Բարլոու սարկավագ Տեր-Մկրտչյանի հատկացրած կրթաթոշակը տրամադրվել է մագիստրոսական ծրագրի ուսանող Շուշան Գրիգորյանին: