17.02.2009 | 
Ուսանողական, Հասարակություն
ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ԵՊՀ-ՈւՄ
ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ԵՊՀ-ՈւՄ
Այսօր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ էին այցելել Երեւանի N 62 միջնակարգ դպրոցի ավագ դասարանների շուրջ 70 աշակերտներ:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության կենտրոնի դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Էմին Սանթրոսյանը նշեց, որ նման հանդիպումները, որպես կանոն, երկուստեք աշխատանքի արդյունք են: «Կոնկրետ այս դեպքում դպրոցն էր ցանկություն հայտնել, մենք էլ սիրով աջակցել ենք»,- ասաց Էմին Սանթրոսյանը:

 

Ֆիզիկայի ֆակուլտետում աշակերտներին դիմավորեց ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանը: Նա հակիրճ ներկայացրեց ֆակուլտետը, ապա հետաքրքրվեց, թե աշակերտներից քանիսն են ուզում ֆիզիկան դարձնել մասնագիտություն: Ձեռք բարձրացրին շատ քչերը: «Վերջին շրջանում զգալի նվազել է բնագիտական ֆակուլտետներ ընդունվող դիմորդների թիվը, ուստի նման հանդիպումները դառնում են առավել անհրաժեշտ ու կարեւոր: Պատահել են դեպքեր, երբ մեր ֆակուլտետ այցելելուց հետո մտքափոխվել եւ դիմել են ֆիզիկայի ֆակուլտետ»,- ասաց Ռոլանդ Ավագյանը:

 

«Մեր դպրոցի համար հատկապես կարեւոր է համալսարանի հետ կապերի ամրապնդումը, քանի որ հաջորդ տարվանից դպրոցը գործելու է որպես ավագ դպրոց, ապա համալսարան-դպրոց մշտական կապը պարզապես անհրաժեշտություն է դառնում»,- ասաց N 62 դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Կամո Համբարձումյանը: Ֆիզիկայի ուսուցիչները, վստահ են, որ ֆիզիկան երեխաներին այդպես էլ «անծանոթ» կմնար, եթե անձամբ չտեսնեին այն լաբորատորիաները, սարքավորումներն ու փորձասենյակները, որտեղ աշխատում են այսօրվա համալսարանական գիտնականները:

 

Բացի դրանից, թերեւս միայն նման անմիջական շփումը կարող է մասամբ փոխել աշակերտների` բնական գիտությունների նկատմամբ վերջին շրջանում խիստ ակնառու անտարբերությունը: Դեկանի հետ զրույցից հետո աշակերտները փոքրիկ խմբերով այցելեցին ֆակուլտետի լաբորատորիաներ: Որ նման հանդիպումները կարող են ապագա դիմորդների կողմնորոշման համար ճակատագրական լինել, վստահ են նաեւ աշակերտները:

 

9-րդ դասարանցի Արմեն Միրաքյանը ասում է, որ ֆիզիկա շատ է սիրում, բայց առայժմ չի ուզում ֆիզիկան ընտրել որպես հիմնական մասնագիտացում, նա պատրաստվում է ծրագրավորող դառնալ: Սակայն լաբորատորիաներում անցկացրած մի քանի րոպեն ոգեւորեցին Արմենին: «Անձամբ ես այսօր ֆիզիկային ավելի մոտեցա ու ավելի շատ սիրեցի: Չգիտեմ, գուցե որոշ ժամանակ անց, այնուամենայնիվ, որոշեմ դիմել Ֆիզիկայի ֆակուլտետ»,- ասաց Արմեն Միրաքյանը:

Այլ նորություններ
«ՄԵՆՔ ՔԱՅԼՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՈՒՄ ԵՆՔ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ». ԱՅՍՕՐ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՆ Է
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Հայաստանում նշվում է հայ մամուլի օրը: 1794 թ. հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվեց առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»: Ամսագրի հիմնադիրն էր Հարություն քահանա Շմավոնյանը։ Այն գործել է մինչև 1796-ի մարտը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար՝ 965 էջ ընդհանուր ծավալով: Հետագայում Հայաստանի կառավարության 2004 թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը դարձել է «Մամուլի աշխատակիցների օր», որը հետագայում վերանվանվել է «Հայ մամուլի օր»։
 ԱՅՍՕՐ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՆ Է
Այսօր նշվում է Հայ մամուլի օրը:
Ամսաթվի ընտրությունը պատահական չէ, քանի որ 1794 թվականի հենց այս օրը Մադրասում (Հնդկաստան) տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը», իսկ արդեն 2004 թ. ապրիլի 22-ից, Հայաստանի կառավարության որոշմամբ, հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր: