«Խռովահույզ Ղարաբաղ» գիրքը, որի երկրորդ նորացված հրատարակությունը լույս է տեսել 2007-ին, ըստ Զ. Բալայանի, ոչ թե գեղարվեստական ստեղծագործություն է, այլ պատմական փաստաթուղթ: Գիրքը գրվել է Վ. Կրիվոպուսկովի` ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության սպայի օրագրում արձանագրված փաստերի հիման վրա: Նա Ղարաբաղյան շարժման ականատեսն է եղել, առնչվել է այդ շարժման առաջնորդների եւ մասնակիցների, ինչպես նաեւ ԽՍՀՄ ՆԳՆ այն աշխատակիցների հետ, ովքեր էքստրեմալ պայմաններում կարողացել են խղճի մտոք կատարել իրենց ծառայողական պարտականությունները:
Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը Երեւանի պետական համալսարանը հյուրընկալեց սեպտեմբերի 12-ին: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաեւ վերջերս տպագրված մի շարք այլ գրքեր:
Հրատարակվել է «Հայաստան, Հայաստան… 200 հարց, 200 պատասխան» հայերեն-ռուսերեն գիրքը, որը Հայաստանի աշխարհագրության, պատմության, կրոնի, գիտության, մշակույթի, հայ-ռուսական հարաբերությունների մասին է: Գրքի համահեղինակներից է հանդիպմանը մասնակցած գրող, հրապարակախոս Կիմ Բակշին:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մշակութային հարցերով խորհրդական Նիկոլայ Պավլովը ներկայացրեց Ռոբերտ Բաղդասարյանի «Սրտից սրտին» 19-20-րդ դարերի ռուս-հայկական գրական-մշակութային փոխհարաբերությունների մասին հոդվածների հավաքածուն: Այնուհետեւ Վ. Կրիվոպուսկովը ներկայացրեց Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերության կողմից ռուսերեն թարգմանությամբ տպագրված 20-21-րդ դարերի հայկական պոեզիայի առաջին հատորը եւ հայ գրողների պատմվածքների ժողովածուն:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մհեր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Մեքենայական ուսուցման ոլորտում մասնագիտացող Մհերի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, դրա հեռանկարների, կրթության ու գիտության զարգացմանն ուղղված քայլերի մասին:

Արդեն մի քանի օր է՝ «Հայրենիքի փրկության շարժումը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Այսօր շարժման ներկայացուցիչները մտել են ԵՊՀ, հանդիպել ռեկտորի հետ և կոչով դիմել ուսանողներին ու դասախոսներին։