27.04.2011 | 
Կրթություն
ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Այսօր ռուսաց լեզվի օլիմպիադայի պաշտոնական ամփոփումն էր:

Երեք փուլից բաղկացած օլիմպիադան սկսվել է 2010 թ-ի նոյեմբերից: Այն կազմակերպվել է ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի եւ ռուսական կենտրոնի համատեղ ջանքերով: Առաջին փուլին, որը գրավոր էր, բացի Ռուս բանասիրության ֆակուլտետից, մասնակցել են համալսարանի բոլոր ֆակուլտետների առաջին եւ երկրորդ կուրսերի շուրջ 5000 ուսանողներ, որպեսզի ի սկզբանե հավասար պայմաններ լինեն: Մասնակիցները ընտրել են առաջարկված հինգ թեմաներից մեկը եւ գրել շարադրություն: Երկրորդ փուլ է անցել 360 ուսանող:

 

Երկրորդ փուլը կազմակերպվել է 2011 թ-ի փետրվարին, անց է կացվել բանավոր: Ուսանողներին առաջարկվել են երկու թեմաներ, որոնցից մեկի շուրջ, ուսանողի ընտրությամբ, տեղի է ունեցել զրույց: 138 ուսանող անցել է երրորդ փուլ, որը տեղի է ունեցել ապրիլի 20-21-ին` գրավոր. ուսանողները պատասխանել են 90 հարցից բաղկացած թեստին: Առաջին տեղը զբաղեցրել է Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ Խաչատուրյանը: Երկրորդ տեղը զբաղեցրած 3 եւ երրորդ տեղը զբաղեցրած 4 ուսանողները տարբեր ֆակուլտետներից էին` Միջազգային հարաբերություններ, Տնտեսագիտություն, Արեւելագիտություն, Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա:

 

Բացի մրցանակային տեղերից` առանձնացվել են 11 լավագույն աշխատանքներ, որոնց հեղինակներն արժանացան խրախուսական նվերների: ԵՊՀ ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանին հաճելիորեն զարմացրել էր այն փաստը, որ մրցանակային տեղերի արժանացած ուսանողները ոչ հումանիտար ֆակուլտետներից էին: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը, ով մասնակցեց նաեւ մրցանակների հանձնմանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարկարովը եւ Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը: Օլիմպիադայի պաշտոնական փակումն իրենց գեղեցիկ ելույթով համեմեցին Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողները` ներկայացնելով ռուս գրականության եւ պոեզիայի մեջ «Արծաթե դար» անվանումը ստացած ժամանակաշրջանը. նրանք հանդես եկան գրական-երաժշտական կոմպոզիցիայով` նվիրված հենց այդ շրջանի ներկայացուցիչներին` Ալեքսանդր Բլոկ, Սերգեյ Եսենին, Աննա Ախմատովա, Մարինա Ցվետաեւա, Բորիս Պաստեռնակ:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։