08.10.2009 | 
Ուսանողական, Կրթություն
ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ ԴԵՊԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ ԴԵՊԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
Հոկտեմբերի 7-ին շուրջ 3 տասնյակ ուսանողներ հնարավորություն ստացան աշխատաշուկայում ավելի մրցունակ դառնալ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երիտասարդների մասնագիտական կողմնորորոշման կենտրոն-ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված «Դեպի աշխատաշուկա» խորագրով դասընթացի իրականացմանն աջակցել էր նաեւ ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը:

 

Երկու կենտրոնների` թվով երկրորդ համատեղ աշխատանքի հիմնական նպատակն էր բացահայտել եւ զարգացնել մասնակիցների` աշխատաշուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ հատկանիշները: Առանձնակի շեշտվեց մասնագիտական եւ ընդհանուր գիտելիքների, անձնական որակների եւ հմտությունների կարեւորությունը: Դասընթացի առաջին հատվածում դասախոսությունը զուգակցվեց ինտերակտիվ խաղով, որի ընթացքում մասնակիցները, դերային խաղի միջոցով, բացահայտեցին այն հմտություններն ու անձնային որակները, որոնք այսօր անհրաժեշտ են աշխատաշուկա մուտք գործելու համար:

 

«Աշխատաշուկա մուտք գործելու տեսանկյունից նման դասընթացների դերն անգնահատելի է: Հենց այսօրինակ դասընթացները, կամավորական աշխատանքն ու պրակտիկան է, որ ձեւավորելով եւ զարգացնելով անհրաժեշտ հատկանիշներն ու հմտությունները` հեշտացնում են երիտասարդի մուտքը աշխատաշուկա, դարձնում նրան մրցունակ ու փորձառու»,- ասաց ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի աշխատակից, ծրագրի ղեկավար Մարատ Հովհաննիսյանը:

 

Դասընթացի երկրորդ հատվածում ՄԱԿ-ի ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրին իրենց կազմակերպության կամավորության ծրագիրը: Դասախոսությունը հնարավորություն տվեց մասնակիցներին ոչ միայն հասկանալ կամավորության էությունն ու դրա կարեւոր դերը աշխատանքային շուկա մուտք գործելու համար, այլեւ պատկերացում կազմել ՄԱԿ-ի կամավորության ծրագրի ընձեռած հնարավորությունների եւ առաջարկվող պայմանների մասին:

 

Մարատ Հովհաննիսյանը նշեց, որ Երիտասարդների մասնագիտական կողմնորորոշման կենտրոն-ՊՈԱԿ-ի հետ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի: Առաջիկայում նախատեսվում են աշխատաշուկա մուտք գործելու համար անհրաժեշտ մասնագիտական եւ անձնային որակների զագացմանը նվիրված հանդիպում-քննարկումներ` ոլորտը ներկայացնող փորձագետների մասնակցությամբ:

 

ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Արմեն Եսայանցը տեղեկացրեց, որ առաջիկայում կենտրոնի աշախատանքները հիմնականում ուղղված են լինելու ԵՊՀ ուսանողների եւ շրջանավարտների` աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը: Այս համատեքստում ՄԱԿ-ի կամավորության ծրագրի շրջանակում նախատեսվում են նոր միջոցառումներ, որոնց ժամանակ ՄԱԿ-ԵՊՀ համագործակցությունը կլինի առանց միջնորդների եւ առավել արդյունավետ:

Այլ նորություններ
«ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՄԲՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲՈԼՈՐ ԴԱՍԵՐԸ». ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանատի ընդլայնված հեռավար նիստ՝ դեկանի, դեկանի տեղակալների, ամբիոնների վարիչների, լաբորանտների, առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի բոլոր կուրսերի ու խմբերի ավագների մասնակցությամբ։
«ԱՅՍՕՐ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՄԻՋԱՎԱՅՐ, ԵՎ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՅԴ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԻ ՀԱՏՎԱԾՆ Է` ԻՐ ԲԱԺԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՄԱՄԲ». ՆԱՂԱՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ ֆակուլտետներն անցել են հեռավար ուսուցման: Ժուռնալիստիկայի ֆակուլտետում առցանց ուսուցման իրականացման մասին զրուցել ենք ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի հետ: