12.11.2007 | 
Կրթություն
ԴԻՄԵ՛Ք ՄԻՉԻԳԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԴԻՄԵ՛Ք ՄԻՉԻԳԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Միչիգանի Էն Էրբոր համալսարանը հայագիտության ոլորտի շրջանավարտների եւ գիտության թեկնածուների համար 5 նոր կրթաթոշակ է սահմանում:

Այն կգործի 2008-2009 ուստարվանից: Կրթաթոշակը նախատեսված է հայաստանյան բուհերի հայագիտության ոլորտի շրջանավարտների եւ գիտության թեկնածուների համար, ովքեր ցանկանում են իրենց գիտական հետազոտություններն անցկացնել Միչիգանի համալսարանում: 

Այս նոր կրթաթոշակների սահմանումն իրականություն դարձավ շնորհիվ Սիմոնե Մանուկյանի հիմնադրամի (Manoogian Simone Foundation Fellowships): 

Բացի այն, որ այս հիմնադրամի կրթաթոշակների հավակնորդները պետք է լինեն հայագիտության ոլորտի մասնագետներ, ծրագրին դիմելուց հետո նրանք պետք է դառնան ծրագրի մասնակից հետեւյալ բաժիններում. 
1. Ph.D ծրագիր պատմության ֆակուլտետում կամ Մերձավոր Արեւելքն ուսումնասիրող ֆակուլտետում,
2. Մագիստրատուրայի ծրագիր ռուսագիտության եւ Արեւելյան Եվրոպայի ուսումնասիրության կենտրոնում կամ Միջին Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ուսումնասիրության կենտրոնում: 

Կրթաթոշակները ներառում են ուսման եւ ապրուստի ծախսերը: Արժանավորները հատուկ կրթաթոշակներ եւս կստանան: 

Շրջանավարտները Միչիգանի համալսարանի ընդունելության հայտերը լրացնում են Horace H. Rackham School of Graduate Studies-ի միջոցով: Պետք է այցելել www.rackham.umich.edu ինտերնետային կայք, ձեռք բերել հայտերը եւ լրացնել օն-լայն ձեւով: 

Հայտերի վերջնաժամկետներն են` 
Պատմության ֆակուլտետ` դեկտեմբերի 1, 2007թ.,
Մերձավոր Արեւելքի ֆակուլտետ` դեկտեմբերի 14, 2007թ., 
Միջին Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ուսումնասիրության կենտրոն` հունվարի 15, 2008 թ., 
Ռուսագիտության եւ Արեւելյան Եվրոպայի ուսումնասիրության կենտրոն` փետրվարի 1, 2008 թ.: 

Հայտերին վերաբերող հարցերով դիմել վերոնշյալ ֆակուլտետներին եւ կենտրոններին: 

Manoogian Simone Foundation Fellowships-ին առնչվող հարցերն ուղղել Հայագիտության ծրագրի համակարգող Գլորիա Քոդիլին` gcaudill@umich.edu էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել (734) 763 0622 հեռախոսահամարով:

Այլ նորություններ
ՎԻՐՏՈՒԱԼ ՇՐՋԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և Հայաստանի պատմության թանգարանի համատեղ նախաձեռնությամբ օգոստոսի 3-ին տեղի ունեցավ վիրտուալ շրջայց Հայաստանի պատմության թանգարանում։ Էքսկուրսիան անցկացրեց թանգարանի էքսկուրսիոն բաժնի վարիչ Լիլիթ Հովհաննիսյանը:
ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱՐԾԻՔԸ՝ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Այս օրերին տեղի են ունենում քննարկումներ «Հայոց լեզու 7-12-րդ դասարաններ» և «Գրականություն 7-12-րդ դասարաններ» հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի շուրջ: Արտահայտվեցին բազմաթիվ հայագետներ, այդ թվում՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ: Հարցը քննարկվել է նաև ֆակուլտետի գիտխորհրդի նիստում: