14.02.2011 | 
Հասարակություն
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ԵՊՀ-ՈՒՄ
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ԵՊՀ-ՈՒՄ
Եկեղեցուց բերված կրակով խարույկ վառվեց նաեւ ԵՊՀ սեւ շենքի հետնաբակում:

Արդեն ավանդույթ է դարձել Տեառնընդառաջը համալսարանում նշելը: Նախաձեռնությունն ի սկզբանե ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդինն է եղել: Այս վեց տարիների ընթացքում նրան են միացել նաեւ Հայ բանասիրության, Պատմության, Տնտեսագիտության, Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետների ուսանողական խորհուրդները:

 

«Ուսանողների շրջանակում տոնը նշելու նպատակն է եկեղեցական տոների պահպանման եւ տարածման միջոցով զերծ պահել նրանց օտար տոներից եւ եւս մեկ անգամ հիշեցնել տոնի իրական խորհուրդը»,- նշում է Աստվածաբանության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Աննա Մարմարյանը: Խարույկի շուրջ հավաքված ուսանողներին Տեառնընդառաջի խորհուրդը ներկայացրեցին Գեւորգյան ճեմարանի սաները, այնուհետեւ նրանք ուսանողների հետ սկսեցին տերունական ախոթքը կարդալ: «Այս տոնը յուրահատուկ կապ է հաստատում մարդկանց եւ Աստծո միջեւ: Շատ կարեւոր է մեզ համար նշել եւ պահպանել մեր եկեղեցական տոները»,- նշում է Գեւորգյան ճեմարանի սաներից Հովհաննես սարկավագը:

 

Տոնակատարության վերջում ուսանողները, ձեռք ձեռքի տված, թռան կրակի վրայով, իսկ կազմակերպիչները տոնը խորհրդանշող ուտելիքներով`հալվա, գաթա, աղանձ, գինի, հյուրասիրեցին ներկաներին: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40 օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը:

 

Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրեւ Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Այլ նորություններ
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՄԷ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ զարգացման ու նորարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, նույն ամբիոնի դասախոս Վահե Հակոբյանը պատվիրակվել էին Երևանում ԱՄԷ դեսպանություն` իրենց ցավակցությունը հայտնելու լուսահոգի շեյխ Խալիֆա իբն Զայեդ ալ-Նահյանի մահվան կապակցությամբ։
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԲՈՒՀԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 103-ԱՄՅԱԿԸ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մայր բուհի հիմնադրման 103-ամյակին: Տոնի առթիվ դրամական պարգևներով և պատվոգրերով պարգևատրվեցին համալսարանի վարչական աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև «ԵՊՀ օլիմպիադա-2022»-ի առաջին կարգի մրցանակակիրները: