26.03.2021 | 
Քաղաքականություն
«ՍԵՐՎԻՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ/ՄԵՆԵՋՄԵՆՏ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
«ՍԵՐՎԻՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ/ՄԵՆԵՋՄԵՆՏ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանն այսօր «Սերվիսի կազմակերպիչ/մենեջմենտ» խորագրով դասախոսություն է կարդացել Երևանի թիվ 190 ավագ դպրոցում:

Միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը, որի նպատակն աշակերտների  մասնագիտական կողմնորոշմանը նպաստելն էր:

 

Մեզ հետ զրույցում Սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանն ասաց, որ իր այցի նպատակն աշակերտներին «Սերվիս» մասնագիտությանը ծանոթացնելր և մասնագիտության արդիականությունն ու կարևորությունը ներկայացնելն էր:

 

Հանդիպմանը մասնակցում էին 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները:

 

Վերջիններս ծանոթացել են ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի պատմությանը, կառուցվածքին և գործառույթներին, ինչից հետո պարոն Սուվարյանը ներկայացրել է Սերվիսի ամբիոնի դասավանդման  մեթոդներն ու ծրագրերը:

 

«Աշակերտներից շատերն արդեն կողմնորոշվել էին մասնագիտության ընտրության մեջ, և կարծում եմ՝ «Սերվիս» մասնագիտության հարցում նրանց ունեցած բավարար գիտելիքներն ու այս ամբիոնում սովորելու ձգտումն առաջին մեծ քայլն են»,- նշեց Ս. Սուվարյանը:

 

Վերջինիս կարծիքով, դիմորդներից շատերն այժմ մասնագիտությունն ընտրում են դրա մոդայիկ լինելու համար, բայց շատ կարևոր է հետևել նաև շուկայի պահանջներին:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ. ՆԵՐԿԱ ԵՆ ԵՂԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր հրավիրված նիստը չի կայացել՝ քվեակազմի բացակայության պատճառով. 32 անդամներից ներկա էին 14-ը:
ԵՊՀ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ. ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և փոխդեսպան Նիդա Դալմանտայտեին: