22.12.2006 | 
Կրթություն
ԱՄՓՈՓՎՈՒՄ ԵՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԱՄՓՈՓՎՈՒՄ ԵՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Դեկտեմբերի 22-ին ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպել էր կոնֆերանս:

Շուրջ երեք ժամ շարունակվող կոնֆերանսը կրում էր «Կրեդիտային համակարգին անցած բարձրագույն ուսումնական հաստատությունների փորձի վերլուծության և արդյունքների ընդհանրացում» խորագիրը:

Կրեդիտային համակարգին անցած վեց բարձրագույն ուսումնական հաստատություների ներկայացուցիչներ կոնֆերանսի ընթացքում ներկայացրեցին իրենց բուհերում իրականացրած աշխատանքները: Քննարկվեցին այդ գործընթացում ծագած խնդիրներն ու ապագա ծրագրերը:

«Ամեն ինչից զատ Բոլոնիայի գործընթացի շրջանակներում զգալի զարգանում է ՀՀ պետական բուհերի համագործակցությունը և սա, իմ կարծիքով, այն ճանապարհն է, որով կարելի է իրականություն դարձնել այս բոլոր անհրաժեշտ բարեփոխումները»,- իր զեկույցում նշեց ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

Առավել ուշագրավ էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Վարդան Սարգսյանի ելույթը, քանի որ ՀՊՏՀ-ի այս ուսումնական տարվա բոլոր առաջին կուրսեցիներն իրենց ուսուցումն սկսել են կրեդիտային համակարգով: Պրոռեկտորը ներկայացրեց արդեն իսկ զգալի դրական արդյունքներն ու խոսեց սպասվելիք գործընթացների մասին:

«Կարծում եմ ժամանակն է մի կողմ դնել զուտ տեսական սահմանումները և սկսել խոսել մեր արած աշխատանքների մասին միայն: Հույս ունեմ, որ նմանատիպ հանդիպումներն այսուհետ կլինեն առավել գործնական և արդյունավետ»,- կոնֆերանսի վերջում նշեց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար տեղակալ Արա Ավետիսյանը:

Կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանը բոլոր ռեկտորներին հրավիրեց ԱՊՀ երկրների նախագահների հումանիտար կրթական ծրագրերի գծով խորհրդականների հետ հանդիպմանը: Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում:

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: