11.11.2010 | 
Կրթություն
ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ուսանողական գիտաժողովի 4-րդ օրը «տերյանական» էր:

ԵՊՀ-ում շարունակվում է նոյեմբերի 8-ին մեկնարկած ուսանողական միջբուհական ամենամյա գիտաժողովի աշնանային նստաշրջանը: Այսօր Հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից իրականացվող գիտաժողովի ենթաբաժիններից մեկում հնչում էին բացառապես Վահան Տերյանին նվիրված զեկուցումներ: Թեմատիկ ուղղվածությունը բոլորովին էլ պատահական չէ:

 

Այս տարի նշվում է Տերյանի ծննդյան 125-ամյակը: Այս կապակցությամբ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում անցկացվել է դասախոսական գիտաժողով, իսկ ուսանողները որոշել էին մեծանուն գրողին նվիրել ամենամյա ուսանողական գիտաժողովի աշնանային նստաշրջանը: «Ուսանողներս պարզապես չէինք կարող անմասն մնալ տերյանական միջոցառումներից, հատկապես աշնանը,- ժպտում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Խաչիկ Հարությունյանը:- Ու չնայած գիտաժողովի ողջ նստաշրջանը նվիրված է Տերյանի հոբելյանին, մեծանուն գրողին առնչվող բոլոր զեկուցումները կենտրոնացրել ենք մեկ ենթաբաժնում»:

 

«Տերյանական լսումներ» խորագրով ենթաբաժնում այսօր հնչեցին յոթ զեկուցումներ: ԵՊՀ-ի, Հայ-ռուսական (Սլավոնական) պետական համալսարանի եւ Գավառի պետական համալսարանի ուսանողները մեծանուն բանաստեղծին ներկայացրին ոչ միայն որպես գրող եւ թարգմանիչ, այլեւ հասարակական գործիչ, վրացական իրականության կրող: Հիշեցնենք, որ 70-ից ավելի մասնակից ունեցող ուսանողական միջբուհական գիտաժողովը կշարունակվի նաեւ վաղը, իսկ նոյեմբերի 15-ին տեղի կունենա մասնակիցների հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։