07.10.2022 | 
Կրթություն
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌՈՒՍ ԵՎ ՌՈՒՍԱԳԻՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌՈՒՍ ԵՎ ՌՈՒՍԱԳԻՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ուսանողները հանդիպեցին աշխարհի տարբեր երկրներից ժամանած բանաստեղծների հետ՝ ծանոթանալու այդ գրողների լավագույն գործերի ռուսերեն և անգլերեն տարբերակներին՝ միաժամանակ կարևորելով թարգմանությունների դերը պոեզիայում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը: Նա նշեց, որ այս միջոցառումը տեղի ունեցավ ամերիկյան «Փեն» («Փեն Հայաստան») կառույցի և ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի համագործակցությամբ՝ ի դեմս համալսարանի դասախոսների, որոնք ղեկավարում են սլավոնական լեզուների թարգմանությունների բաժինները:

 

 

Լ. Խառատյանն ասաց, որ սա գրողներին համախմբող հնագույն կառույց է, որը ժամանակի ընթացքում ենթարկվել է փոփոխությունների․ ավելացել են թարգմանիչների, նկարիչների բաժիններ, ինչն ավելի է մեծացրել նրա նշանակությունը գրական-գեղարվեստական աշխարհում: Այս ծրագիրը ստեղծված է ռուս և ամերիկյան պոեզիայի թարգմանությունների համար, և նրա նպատակն է հաղթահարել աշխարհում եղած բոլոր կոնֆլիկտները լեզվի, թարգմանությունների և գրականության միջոցով:

 

 

«Կառույցը զբաղվում է գրողների իրավունքների պաշտպանությամբ: Գրողները հավատում են խոսքի և գրականության ուժին, հավատում են, որ իրենց ստեղծագործություններով, իրենց խոսքով կարող են ինչ-որ դրական հետք թողնել», - ընդգծեց Լ. Խառատյանը:

 

 

 

Միջոցառման բանախոսներն էին ազգային տարբեր պատկանելության գրողներ, որոնք ստեղծագործում են ռուսերենով կամ անգլերենով: Նրանք ռուսերեն և անգլերեն տարբերակներով ներկայացրին իրենց որոշ ստեղծագործություններ:

 

Հանդիպման մասնակիցները կարևորեցին թարգմանության դերը, ի մասնավորի՝ գրական ստեղծագործությունների թարգմանության արվեստը: 

 

 

 

Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի, ռուս բանասիրության ֆակուլտետի, թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի և արտասահմանյան գրականության ամբիոնի նախաձեռնությամբ:

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում Տվենտեի համալսարանի պրոֆեսոր, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար Ալեքսանդր Գոլուբովն անցկացրեց «Քվանտային տոպոլոգիայի ֆենոմենը գերհաղորդական համակարգում» թեմայով սեմինար:
ՏԱՐԻՆ ՉԱՐԵՆՑՅԱՆ Է. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ՊՈԵՏԻ ԵՐԿԵՐԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Եղիշե Չարենցը ռուս պոետների թարգմանություններում» խորագրով միջոցառում՝ նվիրված մեծ գրողի 125-ամյակին: