09.02.2009 | 
Կրթություն
«ՔԻՄԻԱՆ ՖՈՒՆԴԱՄԵՆՏԱԼ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է»
«ՔԻՄԻԱՆ ՖՈՒՆԴԱՄԵՆՏԱԼ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է»
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական եւ կոլոիդ քիմիայի ամբիոնը նշանակալից ներդրում է ունեցել քիմիայի բնագավառում:

2008 թվականի վերջին Գերմանիայում արդեն 6-րդ անգամ հրատարակվող «Landolt Börnstein» տեղեկագրքում իր տեղն է գտել Ֆիզիկական եւ կոլոիդ քիմիայի ամբիոնի կողմից ուսումնասիրված «Դիէթիլսուլֆօքսիդ» օրգանական նյութը, որն աչքի է ընկնում ինչպես ֆիզիկաքիմիական առանձնահատկություններով, այնպես էլ կենսաբժշկական նշանակությամբ:

 

Նույն ամբիոնի վարիչ, քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Շիրազ Մարգարյանը նշեց, որ այս տեղեկագրքում տպագրվելն ուշադրության արժանի փաստ է, քանի որ աշխարհի մակարդակով հայտնի դարձան ոչ միայն ԵՊՀ-ն, Ֆիզիկական եւ կոլոիդ քիմիայի ամբիոնը, այլեւ մատնանշվեց Հայաստան երկրի անունը: «Այս նյութի ուսումնասիրումը թիմային լուրջ աշխատանք է, որտեղ ներգրավված են եղել Ֆիզիկական եւ կոլոիդ քիմիայի ամբիոնի երիտասարդ գիտնականները:

 

Եթե ինտերնետում փորձենք փնտրել «Դիէթիլսուլֆօքսիդ» օրգանական նյութը, ապա համակարգչի էկրանին կհայտնվեն մեր ամբիոնի գիտնականների ազգանունները: Մեր ամբիոնը լուրջ հաջողություններ չի կարող ունենալ, եթե չլինեն գիտական դրամաշնորհները: Սրանց արդյունքում է, որ ամբիոնի լաբորատորիաները համալրվում են նոր, ժամանակակից սարքավորումներով, նյութատեխնիկական բազայով»,- ասում է Շիրազ Մարգարյանը:

 

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական եւ կոլոիդ քիմիայի ամբիոնը մասնակցում է Ամերիկայի հայ օգնության ֆոնդի ներքո գործող «Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամի» (ԳԿՀԱՀ) կողմից կազմակերպված գիտական դրամաշնորհների մրցույթին: Այս տարի հանդիսացել է «Արմեն Ավանեսյանց» դրամաշնորհի հաղթող: Ւ դեպ, այս մրցույթին ամբիոնը մասնակցում է արդեն երկրորդ անգամ. 2006 թվականին եւս ՀՕՖ-ի կողմից կազմակերպած նույն մրցույթի հաղթող է դարձել:

 

Շիրազ Մարգարյանը կարծում է, որ մեր փոքրիկ երկրի համար կարեւոր է, որպեսզի ֆինանսավորման ներկայացվող յուրաքանչյուր գիտական ծրագիր պրոֆեսիոնալ մոտեցման արժանանա, գրախոսության համար ընդգրկվեն նաեւ արտասահմանյան մասնագետներ, քանի որ փորձագիտությունից է սկսում լուրջ աշխատանքների գնահատումը: Իսկ երիտասարդ գիտնականներին եւ ուսանողներին պարոն Մարգարյանը խորհուրդ տվեց ավելի պատասխանատվությամբ վերաբերել քիմիային. «Այն ֆունդամենտալ գիտություն է, կապող օղակ է ֆիզիկայի եւ կենսաբանության միջեւ»:

Այլ նորություններ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՄԵԴԻԱԴԱՇՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԵԴԻԱ ԻՐԱՎՈՒՆՔ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է «Մեդիա իրավունք» կրթական ծրագիրը, որը նպաստելու է մասնակիցների իրավական գրագիտության բարձրացմանը:
ԵՊՀ-ՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐՐՈՐԴ ԲԱՂԱԴՐԻՉԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎԵԼՈՒ Է ԲՈԼՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
«Erasmus +» ծրագրի շրջանակում 2020 թվականի փետրվարից մեկնարկել է «Armdoct» եռամյա նախագիծը, որն ուղղված է Հայաստանում կրթական երրորդ աստիճանի բարեփոխմանը: