21.04.2022 | 
Մշակույթ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՓՐԿՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶ» ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՓՐԿՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶ» ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի կազմակերպած կինոդիտմանը ներկա էին ֆիլմի սցենարի հեղինակը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի մարքեթինգի պատասխանատուն, ուսանողներ, դասախոսներ և այլք:

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը ողջունեց ներկաներին՝ կարևորելով Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ երկարամյա համագործակցությունը:

 

Մշակույթի կենտրոնի կինոակումբի շրջանակում կազմակերպվող կինոդիտումները միտված են կինոյի վերաբերյալ ուսանողների պատկերացումների և մտահորիզոնի զարգացմանն ու ընդլայնմանը:

 

 

Անդրադառնալով ֆիլմի բովանդակությանը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի մարքեթինգի պատասխանատու Ռուզաննա Ալեքսանյանը նշեց, որ ֆիլմի գլխավոր հերոսները Մեծ եղեռնի ականատեսներն են, որոնք արհավիրքներից փրկված հայ երեխաներին ու կանանց ապաստան են տվել: 

 

Համայն հայության երախտագիտությունն արտահայտող ֆիլմը նվիրված է մեծ հումանիստների հիշատակին, որոնք հայ ազգի նկատմամբ մարդասիրական վերաբերմունք են դրսևորել:

 

Հանդիպման ավարտին ֆիլմի սցենարի հեղինակ Աննա Սարգսյանը պատասխանեց ներկաների հարցերին:

 

Այլ նորություններ
ԿՈՐԵԵՐԵՆԻՆ ԵՎ ԿՈՐԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ կորեերենին և կորեական մշակույթին նվիրված ցերեկույթ, որի ընթացքում ԵՊՀ-ում անցկացված կորեերենի ութամսյա դասընթացի մասնակիցներին ֆակուլտետի կողմից հանձնվեցին վկայականներ։
ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԵՊՀ-ՈՒՄ․ «YSU BAND»-Ն ԻՐ ԱՌԱՋԻՆ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ ՆՎԻՐԵՑ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների ավարտական հանդիսությունների շրջանակում համալսարանի տարբեր մասնաշենքերի բակերում տեղի ունեցան տոնական միջոցառումներ։ Երաժշտական համարներով հանդես եկան «YSU Band», «Mad Blues Band», «By The Way Band» երաժշտական խմբերը։