09.07.2011 | 
Կրթություն
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ ԵՊՀ-ՈՒՄ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ ԵՊՀ-ՈՒՄ
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի մի խումբ էկոլոգ ուսանողներ իրենց ուսումնական պրակտիկան կանցկացնեն Երեւանի պետական համալսարանում:

Հուլիսի 1-ին նրանք հանգրվանել են Բյուրականում, սակայն իրենց պրակտիկայի ընթացքում կայցելեն Հանքավան, Սեւան, Ծաղկաձոր եւ այլ վայրեր, կծանոթանան Հայաստանի էկոլոգիական խնդիրներին, որոնց վերաբերյալ իրենց հայացքներն ու վերլուծությունները կամփոփեն հոդվածներում, երբ հուլիսի 11-ին կվերադառնան Սանկտ Պետերբուրգ: Հուլիսի 8-ին մի խումբ համալսարանականներ եւ Ուսխորհրդի անդամներ Բյուրականում հանդիպեցին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ուսանողների հետ:

 

Իսկ այսօր վերջիններս հյուրընկալվեցին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանին: Զրուցեցին ԵՊՀ-ում կրթության կազմակերպման մասին, այսօրվա կրթական համակարգի համաշխարհային խնդիրների մասին, համեմատություն անցկացրին հայկական եւ ռուսական կրթության միջեւ:

 

Այնուհետեւ այցելեցին ԵՊՀ պատմության թանգարան, ծանոթացան Մայր բուհի անցած ուղուն: Հուլիսի 12-ին էլ 3 հայ ուսանողներ նույնատիպ ծրագրով կայցելեն Սանկտ Պետերբուրգ` տեղի համալսարանում ուսումնական պրակտիկան անցկացնելու: Փոխանակման այս ծրագիրն իրականացվում է ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության եւ ջրաօդերեւութաբանության ամբիոնի նախաձեռնությամբ:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։