21.11.2022 | 
Կրթություն, Գիտություն
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖՐԱՆՍԵՐԵՆԻՆ ՏԻՐԱՊԵՏՈՂ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖՐԱՆՍԵՐԵՆԻՆ ՏԻՐԱՊԵՏՈՂ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնն այսօր հյուրընկալել էր Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության մենեջմենթի և վարչարարության բաժնի ղեկավար Նիկոլա Մայնետիին:

Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրել է մագիստրոսական ծրագրերը, որոնց կարող են դիմել ֆրանսերենին տիրապետող ԵՊՀ ուսանողները: Նա նշել է, որ դասընթացները տեղի են ունենում Սոֆիայում, սակայն ուսանողներն ստանում են և՛ ֆրանսիական, և՛ բելգիական համալսարանների դիպլոմներ: Ուսման վճարը 300 եվրո է, որն ամբողջությամբ վճարում է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը: Բացի դրանից՝ ուսանողները հնարավորություն ունեն դիմելու կրթաթոշակի, որը կազմում է մոտ 2000 եվրո: Դիմելու պայմաններն են՝ բակալավրի դիպլոմ (240 կրեդիտ) և ֆրանսերենի առնվազն A2 մակարդակի իմացություն:

 

 

Այն ուսանողները, որոնք հետաքրքրված են ծրագրով, պետք է դիմեն ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոն:

Այլ նորություններ
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում Տվենտեի համալսարանի պրոֆեսոր, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար Ալեքսանդր Գոլուբովն անցկացրեց «Քվանտային տոպոլոգիայի ֆենոմենը գերհաղորդական համակարգում» թեմայով սեմինար:
ՏԱՐԻՆ ՉԱՐԵՆՑՅԱՆ Է. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ՊՈԵՏԻ ԵՐԿԵՐԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Եղիշե Չարենցը ռուս պոետների թարգմանություններում» խորագրով միջոցառում՝ նվիրված մեծ գրողի 125-ամյակին: