
24.06.22
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Ջոն Մունին 2020 թվականի սեպտեմբերից դասավանդում է կորեերեն։ Դասախոսի հետ զրուցել ենք համալսարանում ծավալած գործունեության, կրթական միջավայրի և այլ հարցերի շուրջ։

22.06.22
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), «ISTC»-ի համատեղ և «PMI Science»-ի աջակցությամբ հայտարարված «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության վերջնաժամկետը ս․թ․ հունիսի 25-ն է: Առկա է 4 անվճար տեղ, որոնց կարող են հավակնել 1-ին փուլի դիմորդները։

22.06.22
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Գիտելիքի դպրոց»-ի շրջանավարտների ավարտական արարողությունը, որի ընթացքում ներկայացվեցին դպրոցի գործունեությունը, կատարված աշխատանքներն ու գրանցած հաջողությունները: Դպրոցի շրջանավարտներին հանձնվեցին հավաստագրեր և շնորհակալագրեր:

22.06.22
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում «PRO EXTOUR» նախագծի շրջանակում ԵՊՀ ուսանողները ներկայացրին իրենց կողմից մշակված փորձառական զբոսաշրջության վեց ծրագիր, որոնց վերաբերյալ հնչեցին մասնագիտական դիտարկումներ։

21.06.22
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում հյուրընկալեց Իսպանիայի Մալագայի համալսարանի պրոֆեսորներ Է․ Ռոդրիգես-Կաստելյոնին և Մ. Օլգա Գերերո-Պերեսին, ովքեր հանդես եկան դասախոսություններով:

21.06.22
Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Նյութագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի 2022-2023 թթ․ ուստարվա ընդունելության գործընթացը:

21.06.22
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի շրջանավարտ Մերի Հարությունյանի հետ զրուցել ենք համալսարանական վեց տարիների, մասնագիտական կարողությունների և հմտությունների ձեռքբերման, թարգմանչի աշխատանքի առանձնահատկությունների և այլ հարցերի շուրջ։

20.06.22
Շարունակելով ԵՊՀ շրջանավարտների հետ հարցազրույցների շարքը՝ այս անգամ զրուցել ենք պատմության ֆակուլտետի շրջանավարտ Իրինա Բադալյանի հետ։ Իրինան պատմել է ԵՊՀ-ում անցկացրած տարիների, համալսարանի ընձեռած հնարավորությունների, ուսանողական ակտիվ կյանքի և ապագայի պլանների մասին:

20.06.22
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կազմակերպվեց հանդիպում հայազգի գիտնական, տնտեսագետ, ֆիզիկոս, Ռուսական տնտեսագիտական դպրոցի (РЭШ) ռեկտոր Ռուբեն Սերգեյի Ենիկոլոպովի հետ։

20.06.22
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում կազմակերպվեց «Բնապահպանական խնդիրների և էկոլոգիական քաղաքականության բանաստեղծական արձագանքներն անգլո-ամերիկյան պոեզիայում» խորագրով սեմինար։