
29.12.22
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը, ամփոփելով ակադեմիական տարին, արձանագրում է ընթացիկ տարում գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև միջազգային նոր փոխգործակցություններն ու նախատեսվող ծրագրերը։

28.12.22
Օրակարգային 9 հարցով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում հաստատվել են կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ գիտական խորհրդի ներկայացրած առաջարկները, համալսարանի հաստիքացուցակն ու կառուցվածքը, ինչպես նաև ԵՊՀ նոր խմբագրությամբ կանոնադրությունը։ Բացի դրանից՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ԵՊՀ 2023 թ․ եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը (բյուջեն) և բավարար գնահատել ռեկտորի 2021-22 ուստարվա գործունեության հաշվետվությունը։

27.12.22
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության կիսամյակային ընդլայնված նիստի ժամանակ ամփոփվեցին ֆակուլտետների ՈՒԳԸ գործունեության արդյունքները: Կիսամյակի ընթացքում ակտիվ գործունեություն ծավալած լավագույն ՈՒԳԸ-ականները պարգևատրվեցին կառույցի 75-ամյակի հոբելյանական հուշանվերներով։

26.12.22
ԵՊՀ-ում քննաշրջան է, և իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսի՝ անգլերենի 1-ին խմբի դասախոս Մարգարիտա Ապրեսյանի նախաձեռնությամբ անցկացվել է նորարար լուծումներով ստուգարք՝ բեմականացված մամուլի ասուլիս։

26.12.22
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանող Տաթև Նազարյանը նպատակ ունի գաստրոթափոնների օգտագործմամբ զգալիորեն նվազեցնելու բնական ռեսուրսների ծախսը: Տաթևի պատմությունը հնարավորություն կտա պարզելու, թե ինչպես կարելի է վերամշակող արդյունաբերությունից ստացվող արտադրանքով նպաստել երկրի տնտեսության զարգացմանը, ինչպես նաև պատկերացում կտա էկոկաշի ստանալու, այդ հարցում ԵՊՀ դերի և համալսարանում երիտասարդ գիտնականների նոր գաղափարների կյանքի կոչման մասին:

23.12.22
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Ամանորին և Սուրբ Ծննդյան տոնին։

23.12.22
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ ֆակուլտետի շրջանավարտ, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, գրող, հրապարակախոս Վաչագան Մանուկյանի անվան կրթամրցանակի համար հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփումը։ Ֆակուլտետի ուսանողները ստացան դրամական պարգևներ և այլ մրցանակներ։

23.12.22
ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, ֆ.մ. գ.դ., պրոֆեսոր, Հայկական մաթեմատիկական միության (ՀՄՄ) նախագահ Յուրի Մովսիսյանի «Գերնույնություններ, բուլյան և Դե Մորգանի կառուցվածքներ» («Hyperidentities: Boolean and De Morgan Structures») անգլերենով մենագրությունը տպագրել է «World Scientific» հրատարակչությունը։

22.12.22
Դեկտեմբերի 22-ին ԵՊՀ-ում կայացավ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներին նվիրված քննարկում, որի ընթացքում Սանկտ Պետերբուրգի եվրոպական համալսարանի անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի տնօրեն Սվետլանա Լավրովան ներկայացրեց ռուսաստանյան փորձի առանձնահատկությունները, իսկ ԱԺ-ում շրջանառվող օրենքի նախագծի համահեղինակ Արտակ Մանուկյանը ներկայացրեց օրենքի առանձնահատկությունները և այն ակնկալիքները, որ հայաստանյան կրթական, գիտական, սպորտային, մշակութային և այլ հաստատություններ կարող են ունենալ նման հիմնադրամներից։

22.12.22
Պետության էկոլոգիական գործառույթի, էկոլոգիական անվտանգության, մարդու էկոլոգիական իրավունքների ամրագրման և պաշտպանության հարցերը մշտապես եղել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ուշադրության կենտրոնում։