
22.12.22
ԵՊՀ ռուսական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ Մոսկվայի հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալենտինա Կոմլևան։

22.12.22
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը «Հոդված 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխությանը հատուկ մրցանակ է շնորհել համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ուսանող Մերի Մաթևոսյանին: Մերիի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մրցույթի ժամանակ ներկայացրած թեմայի կարևորության, ինչպես նաև իրավական պետության զարգացման գործում լրագրողների դերի մասին:

22.12.22
ԵՊՀ դատական նիստերի դահլիճում պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի վաստակաշատ դասախոս, դոցենտ Գևորգ Հովսեփյանի հիշատակին:

21.12.22
ԵՊՀ արաբագիտության ամբիոնը կազմակերպել էր Արաբերենի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որի ժամանակ ուսանողները ներկայացրին վերջին տարիներին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի կատարած աշխատանքները՝ մատնանշելով դրանց նշանակալի դերն իրենց գիտահետազոտական գործունեության ընթացքում։

21.12.22
Դեկտեմբերի 12-ի առավոտից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, արգելափակել են բնականոն ու անարգել տեղաշարժը Գորիս–Ստեփանակերտ ճանապարհին (Լաչինի միջանցք), որն այսօր Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։ Բացի դրանից՝ այս օրերի ընթացքում Ադրբեջանը ձմռան սաստիկ ցրտի պայմաններում արցախցիներին 75 ժամ թողել էր առանց գազի:

20.12.22
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում մեկնարկեց «Գերմաներենը և ձեռներեցությունը» խորագրով եռօրյա սեմինար:

20.12.22
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ ակումբի եզրափակիչ խաղի արդյունքում միջբուհական մրցախաղում հաղթանակ է տարել ԵՊՀ ուսանողներից ձևավորված թիմը, որը մասնակցելու է համանուն հեռուստախաղին:

20.12.22
«Պերցեպտիվ գործընթացների հոգեբանություն և պրակտիկում» առարկայի շրջանակում ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողներն ամրապնդում են տեսական ու գործնական գիտելիքները՝ ձեռք բերելով հետազոտական հմտություններ:

20.12.22
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը ԵՊՀ-ում է 2009 թվականից: Ավելի քան տասը տարի աշխատում է համալսարանի ուսանողների և շրջանավարտների հետ՝ հնարավորություններ ստեղծելով նրանց մասնագիտական աճի և զարգացման համար, ինչպես նաև օգնելով աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու հարցում:

20.12.22
ԵՊՀ հրատարակչությունը լույս է ընծայել համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի նախաձեռնությամբ մշակված «Վարչական դատավարություն» առարկայական դասագիրքը: Դասագրքի տպագրության, բովանդակության և այնտեղ արծարծված հարցերի մասին զրուցել ենք ամբիոնի վարիչ, դասագրքի գլխավոր խմբագիր և հեղինակային խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանի հետ: