01.09.2010 | 
Կրթություն
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ԱՊԱԳԱ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ԱՊԱԳԱ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ
Այսօր 45 ուսանողներ համալրեցին լրագրող դառնալ ցանկացողների շարքերը:

Ինչպես եւ ամեն տարի, այս անգամ եւս ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին դիմավորեցին ջերմ բարեմաղթանքներով, նվերներով եւ, իհարկե, լրագրողական գրիչը ճիշտ օգտագործելու կոչերով: Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն իր խոսքում ասաց, որ հին ժամանակներում մեծահարուստների թերությունները փողոցում բացահայտ ծաղրում էին թատերական խմբերը, սակայն այսօր այդ առաքելությունն իրենց վրա են վերցել լրագրողները: «Երբեք գործարքի մեջ չմտնե՛ք Ձեր խղճի եւ բարոյականության հետ»,- նշեց պարոն Մարտիրոսյանը: Ապագա լրագրողներին ողջունելու էին եկել նաեւ հայտնի լրագրողներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ խմբագիրներ:

 

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Հրայր Զորյանը, բարի երթ մաղթելով ուսանողներին, նշեց մի քանի առանձնահատկություններ, որոնք պետք է ունենա լրագրողը: Դրանցից մեկը օպերատիվությունն է, ինչը ապացուցվում էր այդ միջոցառման մասին առավոտյան իրենց գործակալության տարածած տեղեկատվությամբ: Ուսանողներին ողջունեցին նաեւ ամբիոնների վարիչները, ֆակուլտետի դասախոսները եւ հյուրերը: Պարզվում է` ժուռնալիստիկան նաեւ գեներով է փոխանցվում. առաջին կուրսի 4 տղաներից մեկը մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանի որդին է: Պարոն Թադեւոսյանը նշեց, որ օրհնություն է համալսարանի ուսանող լինելը:

 

Այնուհետեւ ուսանողները` իբրեւ նվեր, ստացան «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնի պատրաստած գրքերը` որպես ինֆորմացիայի առաջին աղբյուր: Նրանց բաժանվեցին նաեւ ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պատրաստած առաջին կուրսեցու փաթեթները: Ապա ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահի եւ անդամների ուղեկցությամբ նորեկները ծանոթացան ֆակուլտետին, մասնաշենքին, ինչպես նաեւ կենտրոնական մասնաշենքին ու գրադարանին: Իսկ վաղը նախատեսվում է այցելություն ԵՊՀ պատմության թանգարան:

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: