20.09.2006 | 
Հասարակություն
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ
Հայաստանի անկախության պատմությունը մեկ տասնամյակով չէ, որ սահմանափակվում է: Այդ գործընթացը սկսվել էր դեռ 1966 թ-ին:

Սեպտեմբերի 20-ին` Անկախության 15-րդ տարեդարձի նախօրեին, հասարակական գործիչ Պարույր Հայրիկյանը Երեւանի պետական համալսարանի ուսանողների հյուրն էր:

«Ինձ համար շատ կարեւոր է ձեզ ներկայացնել «Անկախություն` հանրաքվեի ճանապարհով» ռազմավարության կայացման ընթացքը, կարծում եմ` այն ձեզ համար պիտի ուսանելի լինի»,-ասաց Պարույր Հայրիկյանն իր խոսքի սկզբում:


Մինչ այդ ցուցադրվեց «ԽՍՀՄ վերջին արտաքսյալը» վավերագրական ֆիլմի կրճատ տարբերակը:
«Երբ որեւէ մեկը Հայաստանի անկախության շարժումը կապում է արցախյան ոչ պակաս կարեւոր շարժման հետ, նա կամ իրազեկ չէ, կամ փորձում է պատմությունը հարմարեցնել ինչ-ինչ հանգամանքների: Իրականում մեզ հաջողվել է ապացուցել, որ արցախյան շարժումը Հայաստանի ազգային իրնքնորոշման շարժման մի մասն էր, նրա շարունակությունը»,- ասում է բանախոսը:

Եթե չլիներ այն ժամանակվա երիտասարդների ոգեւորությունը, պայքարելու ունակությունն ու կամքը, անկախություն ձեռք բերելու հավատը, այսօր անկախ Հայաստան թերեւս չէր լինի, այլ ինչպես բանախոսը նշեց, կլիներ բարեփոխված Հայաստան այն կարգավիճակում, ինչպիսին Չինաստանն է այժմ:

«Ես պարզապես փորձեցի ինձ բաժին ընկած լույսից ուսանողներին էլ փոխանցել,-ասաց Պարույր Հայրիկյանը: -Այս հանդիպումը բոլորիս հնարավորություն տվեց հասկանալու, որ մեր երիտասարդ սերունդը ոչ միայն պատրաստ է, այլեւ ուզում է ճիշտ ընկալել մեր իրականությունը»:

«Դժվարանում եմ ասել, թե մենք այսօր կկարողանանք նույն ոգեւորությամբ պաքարել անկախության գաղափարի համար, որովհետեւ մեր սերունդը անկախության պայմաններում է մեծացել ու գրեթե չի հիշում շարժումը: Բայց հաստատ հիանում ենք այն ժամանակվա երիտասարդների անխախտ հավատող ու տոկունությամբ»,-ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահի պաշտոնակատար Համլետ Մանուկյանը:

«Այս հանդիպումը ոչ թե քաղաքական կուսակցության ղեկավարի, այլ Անկախության ձեռքբերման դժվարին գործում լրջագույն ներդրում ունեցող մարդու` Պարույր Հայրիկյանի հետ էր: Վստահ եմ, որ ուսանողներն այն ճիշտ ընկալեցին», -ասաց ԵՊՀ ուսանողական բաժնի վարիչ Միհրան Հակոբյանը:

Այլ նորություններ
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԻՐԱԶԵԿՈՒՄ. ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ ԵՎ ԼՈՒԾԱՐՔՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԾՐԱԳՐԻ 2-ՕՐՅԱ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Այսօր մեկնարկել է «Իրազեկում. բողոքարկում և լուծարքներ» թեմայով 2-օրյա քննարկումը`կազմակերպված ԵՊՀ ՈԻԽ-ի իրավական հանձնաժողովի կողմից:
«ԱՌԱՆՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԻՐԵԼՈՒ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏ ԴԱՌՆԱԼ». ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետն այսօր հյուրընկալել է Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանին, որը հանդես է եկել Կենտրոնական Ասիայի պետությունների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ դասախոսությամբ: