29.12.2008 | 
Ուսանողական, Հասարակություն
ԵՊՀ ՈՒԽ-Ի ՆՈՐ «ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»
ԵՊՀ ՈՒԽ-Ի ՆՈՐ «ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»
«Մի օր «խելացի խենթերը» որոշեցին անունս դնել «Ալեք Մանուկյան 1»»:

Մեկ տարվա ընդմիջումից հետո կրկին լույս տեսավ ԵՊՀ ՈՒԽ ամսագիրը` այս անգամ նախկին «Մեր ժամանակի» փոխարեն «Ալեք Մանուկյան 1» անվանումով: Ընդ որում, ամսագիրը «Մեր ժամանակը» անվանումով լույս է տեսել ընդամենը երկու անգամ: «Մենք ունեինք ընդամենը մեկ ամիս ու պիտի հասցնեինք այդ կարճ ժամանակահատվածում լույս ընծայել առաջին համարը: Մենք չենք անտեսել նախորդը, մենք այն լավ ուսումնասիրել ենք, զրուցել ենք նախորդի խմբագրակազմի հետ:

 

Եվ կան բաժիններ, որոնք վերցրել ենք նախորդից: Մենք փոխել ենք անվանումը, որովհետեւ «Մեր ժամանակը» ուսանողների կողմից լավ չէր ընկալվում: Փորձեցինք գտնել այնպիսի անվանում, որը միանգամից կարտացոլի նաեւ բովանդակությունը»,- ասում է ՈՒԽ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի հանձնաժողովի նախագահ, «Ալեք Մանուկյան 1» ամսագրի գլխավոր խմբագիր Գոհար Պողոսյանը: Ամսագրի վրա աշխատել են հիմնականում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները` օգտագործելով նաեւ մասնագիտական գիտելիքներ:

 

Բայց ուսանողական տեղեկատուի կայացման գործում իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ մյուս ֆակուլտետների ուսանողները: «Ամսագրի առաջին համարի լույս տեսնելը նման է առաջին երեխայի ծննդին`այն սպասված է, դժվար ու շատ հաճելի: Մաղթում եմ, որ միշտ ամսագիրը սպասված լինի եւ համալսարականների կողմից սիրված»,- իր շնորհավորական խոսքում ասաց ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Արթուր Եղիազարյանը: Առաջին համարում զետեղված էին երկու հարցազրույց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի եւ ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանի հետ, ինչպես նաեւ մի շարք նյութեր ուսանողական որոշ խնդիրների վերաբերյալ:

 

«Առիթից օգտվելով` շնորհավորում եմ մեր ուսանողներին Ամանորի առթիվ: Կարծում եմ` սա լավագույն նվերն է մեր ուսանողների համար: Ճիշտն ասած, ես չէի հավատում, որ մեկ ամսվա ընթացքում այսպիսի արդյունք կունենանք: Հուսով եմ` այս տեմպով կշարունակենք»,- ասաց ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանը: «Ալեք Մանուկյան 1»-ի հաջորդ համարը լույս կտեսնի երկու ամիս անց:

Այլ նորություններ
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1222-Ա որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 20 անդամից:
ՄԱԿ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ
«Միջազգային ժուռնալիստիկա և միջազգային կազմակերպություններ» դասընթացի շրջանակում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն այսօր հանդիպել են ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին: