19.06.2007 | 
Հասարակություն
ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ ԵՆՔ «ՄԵԾ ԿՅԱՆՔ»
ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ ԵՆՔ «ՄԵԾ ԿՅԱՆՔ»
Հունիսի 19-ին ԵՊՀ մեծ դահլիճում իրենց մագիստրոսական վկայականները ստացան ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի շրջանավարտները:

«Երկար տարիների ընթացքում մեր մագիստրոսները գիտելիքներ են հավաքել, որպեսզի այդ գիտելիքները սփռեն թե իրենց հանրապետությունում, և թե իրենց երկրից դուրս: Ես շնորհավորում եմ բոլորին, շնորհավորում եմ մեզ, որովհետեւ վստահ եմ, որ մեր շրջանավարտները ունեն բավարար գիտելիքներ` մեծ կյանք դուրս գալու համար»,- ասաց ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Կարո Կարապետյանը: 

Հանդիսականները հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալ շրջանավարտների անցած ուղուն, միասին գնահատելու ներկան, այլև ներկայացրին ապագան: Ֆակուլտետի մայրիկ-ուսանողուհիները բեմ բարձրացան իրենց փոքրիկների հետ:

«Զգացողությունները պարզապես աննկարագրելի են, հատկապես երբ այդ պահին բեմի վրա բալիկիս հետ էի»,- ասաց ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերենի բաժնի շրջանավարտ Զարուհի Սարգսյանը: 

Շրջանավարտներին վկայականները անձամբ հանձնեց ռեկտոր Արամ Սիմոնյանը:

«Այսօր ուրախալի օր է համալսարանի ողջ անձնակազմի համար, որովհետև մենք դեպի կյանք ենք ճանապարհում հերթական հասուն մասնագետներին, որոնք, կարծում եմ, իրենց հետ տանում են ոչ միայն իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, այլ նաև այն ջերմ զգացումը Մայր բուհի հանդեպ, որը, հուսով եմ, պիտի ուղեկցի նրանց ողջ կյանքի ընթացքում»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՄԻԱԿ ԿԻՆ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր լրանում է Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի պատվավոր վարիչ Լիա Օսիպյանի ծննդյան 90-ամյակը:
«ԵՍ ԻՆՁ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՆՄԱՆ ԽԵԼԱՑԻ, ՍԹԱՓ ՄՏԱԾՈՂ ՈՒ ՏՐԱՄԱԲԱՆՈՂ, ԾԱՅՐԱՀԵՂ ՀՈԳԱԾՈՒ ԿԻՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱԼԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆ, ՀԱՅԿԱՆՈՒՇ ՇԱՐՈՒՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր Ալբերտ Մակարյանի ու կնոջ՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի N 2 ամբիոնի դոցենտ Հայկանուշ Շարուրյանի հանդիպման ճակատագրական վայրը եղել է ԵՊՀ-ն: