20.11.2009 | 
Կրթություն, Գիտություն
ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐՎՈՒՄ ԵՆ
ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐՎՈՒՄ ԵՆ
Բնագիտության եւ ռազմագիտության ոլորտների համագործակցությունը նպաստավոր է երկրի զարգացման ու անվտանգության համար:

Նոյեմբերի 20-ին ԵՊՀ օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետում մեկնարկեց «Բնագիտությունը 21-րդ դարում. Ուսուցման հիմնախնդիրներ եւ լուծումներ» թեմայով համահայկական երկրորդ կրթական գիտաժողովը: Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր ելույթում նշեց, որ հանրակրթական դպրոցներում առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի բնագիտական առարկաներին:

 

ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանն էլ փաստեց, որ դասագրքեր պատրաստող մասնագետները գիտության բնագավառի ներկայացուցիչներ են, իսկ դասավանդողները` դպրոցի մանկավարժներ: Հաճախ խնդիրներ են առաջանում բնագիտական ոլորտի դասագրքեր կազմելիս: Պարոն Ղազարյանը տեղեկացրեց, որ հանրակրթական դպրոցների համար պատրաստվում են երկու տարբեր դասագրքեր` հումանիտար եւ բնագիտական ուղղվածության: Այս տարի գիտաժողովն անցկացվում էր ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ:

 

Զեկույցով հանդես եկավ նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` «Բնագիտությունը եւ ռազմագիտությունը» թեմայով: Նա իր զեկույցում անդրադարձավ ռազմական անվտանգության խնդիրներին, ռազմաարդյունաբերության համալիրի հագեցմանը: ԵՊՀ գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը կարծիք հայտնեց, որ բանակն ու կրթությունն անբաժանելի են եւ կարող են մեկը մյուսին հզորացնել:

 

«Կրթական հաստատություններում պատրաստվում են գրագետ, խելացի զինվորներ, իսկ զինված ուժերում շարունակում են զարգացնել այդ գիտելիքները, որոնք երիտասարդները ստացել են դպրոցում, բուհում»,- նշեց ԵՊՀ պրոռեկտորը: Գիտաժողովը շարունակվելու է նաեւ նոյեմբերի 21-ին, եւ լիագումար նիստերից բացի, լինելու են քննարկումներ` առանձին խմբերով:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնը 2020 թ. սեպտեմբերից գործարկելու է «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» բակալավրական կրթական նոր ծրագիրը, որի անհրաժեշտության և հեռանկարների վերաբերյալ զրուցել ենք ամբիոնի վարիչ, ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Արշակ Վարդանյանի հետ:
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ 2020-2021 ԱՌԿԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված սկզբունքների համաձայն՝ 2020-2021 առկա ուսումնական տարվա ընդունելության դիմում-հայտերն ընդունվելու են առցանց: