12.03.2009 | 
Ուսանողական, Գիտություն
ԴԵՂԵՐԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԽՈՐՔԵՐՈՒՄ
ԴԵՂԵՐԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԽՈՐՔԵՐՈՒՄ
«Միայն իմանալով բժշկության անցյալը` կարելի է կերտել նրա ապագան»:

Այս կարծիքին է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ Անդրանիկ Պետրոսյանը: Հենց նրա նախաձեռնությամբ էլ այսօր Դեղագործական քիմիայի բաժնի 3-րդ կուրսի ուսանողները անցկացրին «Բժշկությունը պատմության հայելում» խորագրով սեմինար: «Սեմինարի նպատակն է ցածր կուրսեցիների շրջանում մեր մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը խորացնել: Մենք, լինելով դեղագետ-քիմիկոսներ, փորձեցինք բժշկության տեսանկյունից դիտարկել մեր մասնագիտությունը»,- ասաց ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահը

 

: 3-րդ կուրսի 11 ուսանողներ ներկաներին պատմեցին բժշկական գիտելիքների եւ նշանների ծագման մասին, ներկայացրին Հին Եգիպտոսի, Հին Հնդկաստանի, Հին Հունաստանի, Հին Հռոմի, Տիբեթի, արաբների, միջնադարյան Եվրոպայի եւ Վերածննդի դարաշրջանի բժշկությունը: «Եգիպտոսում համարում էին, որ մահացած մարդու հոգին վերադառնում է մարմին եւ հանգիստ չի գտնում այնքան ժամանակ, քանի դեռ մարմինը լիարժեք պահպանված չէ: Ուստի մարմինները մումիֆիկացնում էին` օգտագործելով զանազան դեղաբույսերից ստացվող հյութեր»,- ուսանողներին պատմեց բանախոս Անդրանիկ Պետրոսյանը: Իսկ տիբեթյան բժշկությունը ներկայացնող Լիլիթ Հովհաննիսյանն ասաց, որ այն իր վրա կրում է հիմնականում չինական եւ հնդկական բժշկական ավանդույթների ազդեցությունը. «Տիբեթ բժիշկները բոլոր հիվանդությունները կապում էին հոգիների եւ հրեշների հետ»:

 

Թեմաների ընտրությունը, Անդրանիկ Պետրոսյանի խոսքերով, պայմանավորված է բժշկության բնագավառում կարեւորագույն նվաճումների եւ ավանդույթների հետ: «Թեմաներն առաջարկել են հենց ուսանողները, իսկ եթե կողմնորոշվելու խնդիրներ են ունեցել, մենք փորձել ենք ուղղորդել: Հիմնական տեղեկատվությունն ուսանողները քաղել են Մարչուկովայի «Բժշկությունը պատմության հայելում» գրքից եւ ինտերնետից»,- ասաց կազմակերպիչը:

 

Համաձայն Անդրանիկի` բոլոր թեմաները լրացնում են իրար, մեկ ամբողջություն կազմում: Թեեւ ֆակուլտետի դասախոսները միշտ էլ պատրաստակամ են ուսանողներին աջակցելու հարցում, այնուամենայնիվ, ուսանողները փորձել էին ինքնուրույն աշխատանքներ ներկայացնել` չանհանգստեցանելով դասախոսներին. սեմինարը ռեֆերատային բնույթ էր կրում, ներկայացվում էին հանրամատչելի նյութեր, եւ քիմիային բնորոշ փորձարարական մասը բացակայում էր:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ 11 ԹԵՄԱ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵԼ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ. ՀԱՅՏՆԻ ԵՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի արդյունքում երաշխավորված գիտական թեմաների ցանկը, ըստ որի՝ ֆինանսավորվելու է ԵՊՀ-ի կողմից ներկայացված 11 թեմա:
«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ». ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթը: