21.07.2020 | 
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՍԱԿԱՊ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ԳԴՀ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ ԱՇՈՏ ՍՄԲԱՏՅԱՆԸ
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ  ՀԱՄԱՐ ՏԵՍԱԿԱՊ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ԳԴՀ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ ԱՇՈՏ ՍՄԲԱՏՅԱՆԸ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների համար հուլիսի 20-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը տեսակապ-դասախոսությամբ է հանդես եկել:

Դասախոսության ընթացքում ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը ներկայացրել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացման դինամիկան, ոլորտային փոխգործակցության ներկա փուլը, երկկողմ և բազմակողմ հարթակներում գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլերը:

Վերջինս, անդրադառնալով հայ-գերմանական համագործակցությանը տարբեր ոլորտներում՝ կրթական, մշակութային, տնտեսական, նշեց, որ այս տարի նախատեսվում էր մոտ 35.000 գերմանացի զբոսաշրջիկների այց Հայաստան, որը համավարակով պայմանավորված՝ տեղի չունեցավ:

 

Դեսպանը խոսել է նաև Գերմանիայում թուրք-ադրբեջանական լոբբիզմի ազդեցության ու դեսպանության աշխատանքի մասին:

Առցանց դասախոսության ընթացքում Աշոտ Սմբատյանը մանրամասնորեն ներկայացրել է նաև ԳԴՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, նա մասնավորապես անդրադարձել է  հուլիսի 1-ից Գերմանիայի կողմից ԵՄ նախագահության ստանձնման իրադարձությանը:

 

Առցանց դասախոսության վերջում ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը պատասխանել է նաև մասնակիցների հարցերին:

Հիշեցնենք, որ դասախոսությունը տեղի է ունեցել  ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կողմից կազմակերպած  «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» թեմայով հեռավար ամառային դպրոցի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ ԱԳՆ-ի հետ համագործակցության արդյունքում։