24.07.2020 | 
ՉԺՀ-ՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՍԵՐԳԵՅ ՄԱՆԱՍԱՐՅԱՆԸ ՏԵՍԱԿԱՊ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՉԺՀ-ՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՍԵՐԳԵՅ ՄԱՆԱՍԱՐՅԱՆԸ  ՏԵՍԱԿԱՊ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանն այսօր առցանց տեսակապ-դասախոսություն է անցկացրել «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային դպրոցի մասնակիցների համար։ Ամառային դպրոցի մասնակիցներն էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողները։

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, ամառային դպրոցի ղեկավար, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը, ողջունելով  բանախոսին, առանձնահատուկ  ընդգծեց ՀՀ-ՉԺՀ հարաբերությունների կարևորությունը և  շնորհակալություն  հայտնեց դեսպան Սերգեյ Մանասարյանին՝ ամառային դպրոցում դասախոսությամբ հանդես գալու համար։

Դասախոսության շրջանակում դեսպան Սերգեյ Մանասարյանը ներկայացրեց ՀՀ-ՉԺՀ հարաբերությունների  արդի փուլը, զարգացման ուղիները, ինչպես  նաև ՉԺՀ-ի առջև ծառացած մարտահրավերները։

Բանախոսը նկարագրեց ՉԺՀ-ի վարած տնտեսական քաղաքականությունը՝ մասնավորապես անդրադառնալով մետաքսի ճանապարհին։

 ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր  դեսպանը խոսեց ‹‹Covid 19›› համավարակի  դեմ ՉԺՀ-ի արդյունավետ պայքարի փորձի մասին։

Անդրադարձ եղավ նաև համաշխարհային տնտեսության վրա համավարակի ունեցած ազդեցությանը։

Սերգեյ Մանասարյանը դասախոսության ընթացքում ներկայացրեց Արցախյան հիմնահարցի նկատմամբ ՉԺՀ-ի դիրքորոշմանը։


 

Դասախոսության ավարտից հետո ծավալվեց հետաքրքիր քննարկում, որի ժամանակ դեսպանը պատասխանեց առցանց դասախոսության մասնակիցների հարցերին։

Քննարկումների ընթացքում առանձին անդրադարձ  կատարվեց վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական ագրեսիային։

Հիշեցնենք, որ ամառային դպրոցը  մեկնարկել է ս/թ․ հուլիսի 15-ին  և  իրականացվում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ու ՀՀ ԱԳՆ-ի միջև հաստատված համագործակցության շրջանակում: