05.10.2018 | 
Կրթություն
ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՊԱՐՏՔ ՈՒՆԵՑՈՂ, ՀԵՌԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼՈՒ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ԼՈՒԾԱՐՔԱՅԻՆ ՇՐՋԱՆ
ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՊԱՐՏՔ ՈՒՆԵՑՈՂ, ՀԵՌԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼՈՒ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ԼՈՒԾԱՐՔԱՅԻՆ ՇՐՋԱՆ
Հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարի 01.10.2018 թ.-ի գրությունը՝ 2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակի պարտքերի մարման երկու շրջաններից հետո բակալավրիատի և մագիստրատուրայի մեկ առարկայական պարտք ունեցող, հեռացման ենթակա ուսանողների համար կկազմակերպվի ևս մեկ լուծարքային շրջան:

Ըստ ԵՊՀ ռեկտորի ստորագրած հրամանի` լրացուցիչ լուծարքային շրջանը կազմակերպվելու է հանձնաժողովներով սույն թվականի հոկտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում: Վերահանձնման տվյալները ԵՊՀ ուսումնամեթոդական վարչություն են ներկայացվելու սույն թվականի հոկտեմբերի 10-ին:

Ի լրումն «Լրացուցիչ լուծարքային շրջան կազմակերպելու մասին» հոկտեմբերի 3-ի հրամանի՝ սեպտեմբերի 4-ին ԵՊՀ ռեկտորը ստորագրել է հրաման, ըստ որի՝ 2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակի պարտքերի մարման երկու շրջաններից հետո բակալավրիատի և մագիստրատուրայի՝ մեկ առարկայից ավելի պարտք ունեցող, հեռացման ենթակա ուսանողների համար ևս կազմակերպվելու է լրացուցիչ լուծարքային շրջան՝ թույլատրելով հանձնել մեկ ակադեմիական պարտք:

Այլ նորություններ
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ, ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ. «ԱՐՄԱԿԱԴԸ» ՀԱՐԹԱԿ Է ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմի անդամները կարող են օգտվել «Արմակադից» և ստանալ տեղեկատվություն կրթաթոշակների, միջազգային ամառային դպրոցների, գիտաժողովների և այլ ուսումնական ու հետազոտական ծրագրերի մասին:
ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր կայացավ ֆակուլտետի գիտխորհրդի նիստ, որի օրակարգում երեք հարց էին՝ դեկանի ընտրություն, դոցենտի կոչման շնորհում և ընթացիկ թեմաների քննարկում: