13.11.2007 | 
Քաղաքականություն
ՀԻՆ ԲԱՐԵԿԱՄԻ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
ՀԻՆ ԲԱՐԵԿԱՄԻ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
«Արդյունավետ համագործակցման շնորհիվ այսօր արաբերենի ուսուցումը ԵՊՀ-ում սոսկ լեզվի ուսուցում չէ»,- նշեց Գուրգեն Մելիքյանը:

Այսօր ԵՊՀ ռեկտորը հյուրընկալեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Վահիդ Էլդին Իսմայիլ Գալալին:

Արամ Սիմոնյանը նշեց, որ Եգիպտոսը լավ հարեւան է մեր երկրի եւ հատկապես ԵՊՀ-ի համար, եւ հույս հայտնեց, որ ակտիվ համագործակցությանը կնպաստի նաեւ նորանշանակ դեսպանը:

Հյուրին ողջունելուց հետո ԵՊՀ համալսարանական կրթության զարգացման վարչության պետ, ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Սամվել Կարաբեկյանը Վահիդ Գալալին ներկայացրեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության եւ ԵՊՀ-ի համագործակցության արդյունքներն ու երկկողմանի հարաբերությունների ներկա վիճակը:

Եգիպտոսի, մասնավորապես` Կահիրեի համալսարանի հետ համագործակցության պայմանագիրը ԵՊՀ-ն վերջին անգամ թարմացրել է 2005 թվականին: Արդեն երեք տարի է, ԵՊՀ-ում արաբերեն են դասավանդում նաեւ Եգիպտոսից հրավիրված մասնագետներ:

«Ամեն տարի ավելի քան հինգ ուսանողներ հնարավորություն են ստանում պրակտիկան անցկացնել Եգիպտոսում եւ անմիջականորեն զգալ ու ճանաչել ոչ միայն լեզուն, այլ նաեւ եգիպտական մշակույթը, այնտեղ ապրող մարդկանց»,- ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը:

Վահիդ Գալալինը ողջունեց ԵՊՀ ղեկավարության հետ հանդիպուման նախաձեռնությունը եւ պատրաստակամություն հայտնեց շարունակել բազմամյա համագործակցությունը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: