17.02.2021 | 
Կրթություն
ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱՎԱՌԵԼԻՔԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՀԵՏԵՎԵԼ ԵՆ ԳԻՏԱՓՈՐՁԵՐԻՆ
ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱՎԱՌԵԼԻՔԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՀԵՏԵՎԵԼ ԵՆ ԳԻՏԱՓՈՐՁԵՐԻՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը վերսկսել է մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելություններ կազմակերպել ապագա դիմորդների համար:

Այս նախաձեռնության շրջանակում այսօր Կենսաբանության ֆակուլտետ էին այցելել «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները:
Նրանք հյուրընկալվեցին ֆակուլտետի մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում, ծանոթացան սարքավորումներին ու իրականացվող գիտափորձերին, ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։

 


Կենտրոնի կրտսեր գիտաշխատող Սաթենիկ Միրզոյանն աշակերտներին բացատրեց, թե ինչպես կարելի է գեներացնել կաթնամթերքի և խոհանոցային (միրգ, բանջարեղեն, սուրճ, թեյ) թափոնները, ապա վերամշակելով դրանք՝ ստանալ կենսազանգված, կենսավառելիք։ Տեսական մասից հետո նա ցուցադրեց մի քանի գիտափորձ։


Մեզ հետ զրույցում աշակերտներն ասացին, որ նմանատիպ այցերը շատ կարևոր են մասնագիտական կողմնորոշման առումով, ապա հավելեցին, որ եկել են Երևանի լավագույն լաբորատորիա՝ գիտափորձերին հետևելու համար։

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։