13.02.2020 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 148 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 148 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում այսօր հերթական անգամ հյուրընկալվել էին աշակերտները:

Նշենք, որ այս այցելությունները, որոնք նպատակ ունեն օգնելու աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում, կազմակերպում է ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը։

 

Ֆիզիկամաթեմատիկական  հոսքի 10-րդ դասարանի աշակերտներին դիմավորեց  Ֆիզիկայի ֆակուլտետի ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի դոցենտ Լյովա Գրիգորյանը և  ներկայացրեց դպրոցական դասագրքում ներառված մի քանի ծրագրային թեմաներ. իմպուլս, իմպուլսի պահպանման օրենք, լրիվ մեխանիկական էներգիա, լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենք: 

 

Թիվ 148 ավագ դպրոցի աշակերտ Գարրի Գրիգորյանը հետաքրքրված է մաթեմատիկայով և ֆիզիկայով:

 

Ըստ Գարրի՝ նմանաբնույթ այցելությունները և դասախոսությունները ընդլայնում են աշակերտների գիտելիքները, դառնում նոր փորձի յուրացման աղբյուր:

 

«Մենք «Ֆիզիկա» առարկայի ծրագրային թեմաներն առավել լավ յուրացնում ենք համալսարանում, երբ մեր ունեցած տեսական գիտելիքները կիրառում ենք գործնականում՝ լաբորատոր փորձերի օգնությամբ»,- նշեց Գարրին:

 

Թիվ 148 ավագ դպրոցի ուսուցչուհի Լեյլի Խաչատրյանի բնորոշմամբ էլ, աշակերտները ոգևորությամբ և մեծ հետաքրքրությամբ են գալիս ԵՊՀ, հետևում փորձերին և հարցուպատասխանի ձևաչափով մասնակցում դասընթացներին:

 

Ուսուցչուհու խոսքով, աշակերտների մեծ մասը ԵՊՀ ապագա դիմորդներ են:

 

 

 

 

 

Այլ նորություններ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ ենթակետով, ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետով՝ ԵՊՀ գիտական խորհուրդը ընդունում է հետևյալ հայտարարությունը.
ՀԱՅՏՆԻ Է ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԻ 8-ՐԴ ԱՆԴԱՄԸ. ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության երկրորդ փուլը: