15.03.2010 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԱՄՍԱԳԻՐ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԱՄՍԱԳԻՐ
«Ակտուար» ամսագիրն ակտուալ է ոլորտի մասնագետների համար:

Այսօր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Կոնֆերենց դահլիճում տեղի ունեցավ հայկական առաջին ակտուարական ամսագրի շնորհանդեսը: Մեկ տարի առաջ ակտուարական մաթեմատիկա մասնագիտությամբ սովորող մի խումբ ուսանողներ հիմնեցին «Ակտուարների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:

 

Երիտասարդ մասնագետներն իրենց առջև խնդիր են դրել Հայաստանում զարգացնել ակտուարությունը` հասցնելով միջազգային չափանիշների, աջակցել ակտուարության իրավական դաշտի մշակմանն ու նպաստել ոլորտում առկա մի շարք խնդիրների լուծմանը: «Ակտուարների հայկական ասոցիացիայի» նախագահ Վարդան Դաբաղյանն ասում է, որ մեր հասարակությունում ակտուարությանը վերաբերող տեղեկատվության լուրջ պակաս է նկատվում, իսկ «Ակտուար»-ը փորձելու է լրացնել այդ պակասը:

 

Ամսագրի առաջին համարում ներկայացված են ակտուարության ոլորտին վերաբերող միջազգային բազմապիսի իրադարձություններ, պարտադիր ապահովագրության միջազգային ու հայաստանյան փորձի եւ մեր երկրում որակյալ ակտուարների պակասին վերաբերող խնդիրները, ինչպես նաև ապահովագրական տերմինների բացատրական բառարանը: «Ակտուար»-ի գլխավոր խմբագիր, ապագա քաղաքագետ Գրիգոր Երիցյանը խոստովանում է, որ ամսագիրը խմբագրելիս մի շարք մասնագիտական խնդիրների առջև է կանգնել, սակայն դրանք հաղթահարել է երիտասարդ ակտուարների աջակցությամբ:

 

Նա հավաստիացնում է, որ արդեն շատ դժվարություններ անցյալում են մնացել, և ամսագիրը լույս է տեսնելու երկամսյա պարբերականությամբ, իսկ առաջիկա համարներում տպագրվելու են նաև ոլորտին վերաբերող գիտական նյութեր: Երիտասարդ մասնագետների կատարած առաջին քայլերը Ակտուարական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Կարինե Ավետիսյանը գնահատում է դրական և հորդորում «ակտուար» ուսանողներին, որ առաջիկայում ընդլայնեն իրենց գործունեությունը` ևս մեկ անգամ կրկնելով ամսագրին տված հարցազրույցում իր արտահայտած այն միտքը, որ Հայաստանում որակյալ ակտուարների կարիք կա: Ամբիոնի վարիչն ուրախությամբ փաստում է, որ այսօր ուսանողները ևս նախանձախնդիր են ակտուարական մաթեմատիկայի ոլորտում քայլեր ձեռնարկելու հարցում և հույս հայտնում, որ «Ակտուար» ամսագիրը կլրացնի ոլորտում առկա տեղեկատվության պակասը:

Այլ նորություններ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԵՑ ԱՆՎԱՆԻ ՖԻԶԻԿՈՍԻ, ՄԵԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ»․ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԷԴՎԱՐԴ ՉՈՒԲԱՐՅԱՆԸ
Սեպտեմբերի 17-ին 85 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Վարդանի Չուբարյանը։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ: